Ո՞վ է եղել Սամվել Բաբայանի և ադրբեջանցիների միջնորդը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Դեռևս Արցախի բլոկադայի վերջին ժամանակաշրջանում Սամվել Բաբայանը հրապարակավ խոստովանեց, որ բանակցել է ադրբեջանական կողմի հետ, փոխանակվել են սկզբունքների փաթեթով, որպեսզի հնարավոր լիներ Արցախը պահել ադրբեջանական մանդատի ներքո։ Վերջերս նրան «պատին են դեմ տվել» արցախյան որոշ շրջանակներ՝ հետաքրքրվելով, թե ինչպես է ադրբեջանցիների հետ կապի դուրս եկել, ինչպես է բանակցել, որպես կանոն՝ ադրբեջանցիները պատահական մարդկանց չեն ընդունում։ Բաբայանը տվել է այն մարդու անունը, որն իր և ադրբեջանցի որոշ պաշտոնյաների միջև միջնորդի դեր է ստանձնել, փաստաթղթերն ինչ-որ պարբերականությամբ տարել է Կարմիր Շուկայի ադրբեջանական անցակետ, փոխանցել, ապա իրենցը վերցրել:
Խոսքն արցախցի Ռազմիկ Աղասյանի մասին է՝ միջին տարիքի մի տղամարդ, որի մասին շատ բան հայտնի չէ, սակայն կասկած չկա, որ նա երկարատեւ կապի մեջ է եղել ադրբեջանցիների հետ, հակառակ դեպքում նրան չէին վստահի։ Ստացվում է, որ Սարգիս Գալստյանի նկատմամբ ՀՀ իշխանությունները քրեական հետապնդումներ են իրականացնում լրտեսության մեղադրանքով, սակայն աչք են փակում մեկ այլ անձի՝ Բաբայանի միջնորդ Ռազմիկ Աղասյանի վրա։ Ի դեպ, պատմում են, որ ռուս խաղաղապահները հերթական փոխանակման ժամանակ բռնել են Ռազմիկ Աղասյանին և կոշտ զրույց ունեցել Արցախի այն ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, թե՝ մեր թիկունքում սեպարատ բանակցում եք ադրբեջանցիների հետ, իսկ մեզնից անվտանգության ապահովում պահանջում»:

«Ռուսաստանը երբեք չի փոխել իր դիրքորոշումը Ուկրաինայի շուրջ բանակցություններում»․ Լավրով
3914:13
«Իր խոսույթով չի տարբերվում թուրքերից»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
5613:48
«Դուք այս ամբիոնից ունեցաք ֆաշիստական ելույթ»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
4813:36
«Դուք ձեր էությամբ ՀՀՇ-ական եք եղել ու դրանից սերված՝ ՔՊ-ական»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
5113:24
«Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը»․ Արման Եղոյան (տեսանյութ)
5313:12
«Սարսափում եմ պատկերացնել, թե սրանք մեր գերիների մասին ինչ են բանակցում»․ Արմեն Եղիազարյան
6112:54
«Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
6112:42
Վահագն Խաչատուրյանը լրագրողներին խնդրել է դուրս գալ Հոգաբարձուների խորհրդի նիստից (տեսանյութ)
6212:24