«Պատերազմից չորս տարի է անցել, բայց պատերազմը շատերի ներսից դուրս չի գալիս»․ Գեղամ Նազարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է․ «Պատերազմ օր 8
Երևանում հոկտեմբերի 4-ին համերգ էր, որն ուղեկցվեց հրավառությամբ։
Հրավառության ժամանակ մեր բակում լսում եմ պատուհաններից միմյանց հետ շենքից շենք շփվող հարևաններիս։ Նրանք, ովքեր տեսանելիություն ունեն դեպի Հանրապետության հրապարակ, մյուսներին ասում են՝ հանգստացեք, հանգստացեք, հրապարակում ընդամենը հրավառություն է։
Մտնում եմ ֆեյսբուք, օգտատերերից ոմանք սարսափել են պայթյուննների ձայներից, ասում են՝ էս վիճակում ինչու եք հրավառություն անում և մեզ սարսափեցնում։
Պատերազմից մոտ չորս տարի է անցել, բայց պատերազմը շատերի ներսից դուրս չի գալիս։ Եւ ինչպես դուրս գա, երբ թե կառավարողները, թե նրանց դեմ պայքարողներն անդադար պատերազմ-պատերազմ են ասում, անդադար։ Ոմանք նույնիսկ հակառակորդի հարձակման ուղղություններ են նշում, և այլն, և այլն։
1995-ից ամենօրյա ռեժիմով ադրբեջանական մամուլ եմ ընթերցել, բառ անգամ չկար պատերազմի մասին, բառ անգամ չկար, թե ինչ է ասել Տեր Պետրոսյանը, Քոչարյանը, Սարգսյանը։
Նրանք վերականգնվում էին։
Բա ասում եք հայերը խելացի են, տաղանդավոր։ Իսկապե՞ս։ Այսպե՞ս է տաղանդն արտահայտվում, երբ միասնաբար ժողովրդին անդադար վախեցնում եք ու մղում արտագաղթի։
Հ.Գ Վստահ եմ, շատերն էլի չեն հասկանա, թե ինչ եմ ասում, բայց ասելու եմ, անդադար կրկնելու եմ»։

«Ջահել տղա էր, սև ավտոմատով. արտառոց բան չկա». Շաքիի գյուղապետ (տեսանյութ)
019:36
«2 վիրավոր ունենք. սա էլ են կոծկում». Սյուզի Բադոյան
2019:30
«Ադրբեջանցուն առոք-փառոք կհանձնեն Բաքվին». Մարիաննա Ղահրամանյան
2219:24
Աննա Հակոբյանը հոկտեմբերի 3-ից սկսում է ստորագրահավաք (տեսանյութ)
3419:06
«3 օր է փորձում էի ճշտել ադրբեջանցու ներթափանցման լուրը՝ մատերի վրա ֆռռացնում էին». Լիա Սարգսյան
4818:54
«Ի՞նչ են արել ԱԱԾ-ն, ՊՆ-ն, որ մարդ տեղեկացված լինի, որ տարածքում զինված թուրք կա». Արամ Գևորգյան
5818:30
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ
5618:06
«Դիվերսանտներից մեկին երբ բռնում են, դառնում է դասալիք». Արթուր Գևորգյան
6117:54