«Փաշինյանին հարկավոր է, որ իշխող թիմն իր դեմ չհամախմբվի»․ Ոսկան Սարգսյան
![]() 203 Չորեքշաբթի, 30 հոկտեմբերի, 2024 թ., 14:30 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը որպես արդարադատության նախարարի թեկնածու Սրբուհի Գալյանի տեղը նախկինում չգիտե՞ր, ինչո՞ւ էին մեյդան ընկել Արփինե Դավոյանը, Արմեն խաչատրյանը, փաստաբան Սիրունյանը, Անդրանիկ Քոչարյանը և մյուսները։ Նիկոլ Փաշինյանին պետք էր, որ իր թիմակից «քայլող ուսապարկերը» խայտառակվեն, ինչն էլ տեղի ունեցավ։ Նիկոլ Փաշինյանին հարկավոր է, որ իշխող թիմը իր դեմ չհամախմբվի, պառակտված լինի, բոլորը բոլորի հետ անհաշտ լինեն, ինքն էլ ճապոնական կայսրի նման բոլորին վերևից նայի, իրենց տեղը դնի։ Նիկոլ Փաշինյանը չի ուզում, որ պատերազմում պարտության, կապիտուլյացիայի, Ադրբեջանին շարունակվող զիջումները միայն իր վրա մնան, ուստի նրա հրահանգով ադրբեջանամետ, ըստ էության՝ հակապետական ելույթներ են ունենում Ալեն Սիմոնյանը, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը, Գագիկ Մելքոնյանը։ Եթե հերթական կամ արտահերթ ընտրություններով ՔՊ-ն վերարտադրվի, Նիկոլ Փաշինյանը շարունակվող պարտությունների համար մեղավոր է կարգելու Հայաստանի ժողովրդին՝ 3 միլիոն վարչապետերին՝ Հայաստանի հպարտ քաղաքացիներին»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Պետք է բոլոր ջանքերն ուղղել Z փազլի ուղղությամբ»․ Վահե Սարգսյան
7214:48
«Քոչարյանի պաշտոնավարման տարիներին ՀՀ-ում կար միջազգայնորեն հաստատված 82 քաղբանտարկյալ»․ Արման Բաբաջանյան
18312:06
Պուտինը կմեկնի Չինաստան
32111:50
Թրամփը հայտնել է ԴԱԻՇ-ի առաջնորդներից մեկի ոչնչացման մասին
31311:14
Իշխանությունը տագնապալից սպասումների մեջ է․ «Հրապարակ»
22309:18
ՔՊ-ն մեկ տարում 846 մլն 608 հազար դրամ է ունեցել․ «Հրապարակ»
16309:06
«Հայ-ռուսական այսպիսի լարվածություն և փոխադարձ թշնամանք ունեցել ենք նաև 1920 թվականին»․ Թաթուլ Հակոբյան
33700:06
«Իրանը Թրամփին ստիպեց դեստրուկտիվ քաղաքականությունը փոխակերպելու ճանապարհ գտնել»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
220Երեկ, 23:54
