«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ի պատասխան՝ «Հանրապետական» մարզադաշտում թուրք աշխատակիցների ներկայության վերաբերյալ շրջանառվող լուրերի՝ ՀՖՖ-ն հայտնում է հետևյալը.
Հեռարձակման կենտրոնացված համակարգին անցնելուց հետո՝ արդեն ավելի քան 10 տարի, Հայաստանում ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի նկարահանումներն իրականացնում է բացառապես ՈՒԵՖԱ-ն։
Միջազգային կառույցը Հայաստան է գործուղում տարբեր ազգությունների մասնագետների, այդ թվում՝ թուրք նկարահանողների։ ՀՖՖ-ն որևէ ազդեցություն չունի ՈՒԵՖԱ-ի կողմից աշխատակիցների ընտրության գործընթացի վրա։
Հարկ է ընդգծել, որ Հայաստանի ազգային հավաքականի՝ Ազգերի լիգայի ընթացիկ մրցափուլի հանդիպումների, ինչպես նաև «Արարատ-Արմենիայի»՝ Եվրոպա լիգայի խմբային փուլի հանդիպումների նկարահանումներն իրականացնում են նույն աշխատակիցները։
ՀՖՖ-ն վերահաստատում է, որ տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, և աշխատակիցների ընտրության հարցում ֆեդերացիան որևէ դերակատարում չունի։

«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
5414:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11013:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
6812:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7012:30
ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգվեց ևս 6 ամսով
7711:54
Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
7909:42
Իսրայելը մտադիր է աստիճանաբար հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական օգնությունից
16309:13
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
10208:30