Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Չի գանգատվել՝ իշեմիկ խնդրի հետ կապված, գործ ունենք դժբախտ պատահարի հետ»․ Սրբուհի Գալյան

«Չի գանգատվել՝ իշեմիկ խնդրի հետ կապված, գործ ունենք դժբախտ պատահարի հետ»․ Սրբուհի Գալյան
53
Այսօր, 13:18

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշել է, որ ՔԿՀ-ի տեսախցիկները ֆիքսել են, որ կալանավայրում մահացած «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի համար շտապօգնություն է կանչվել ՔԿՀ բուժաշխատողի՝ նրա խուց մտնելուց անմիջապես հետո, իսկ շտապօգնության մեքենան քրեակատարողական հիմնարկ է հասել կանչից 16 րոպե հետո։

«Խոսել եմ Առողջապահության նախարարի հետ, փորձել եմ հասկանալ՝ անձի ամբուլատոր քարտում որևէ հիվանդության վերաբերյալ նշումներ եղե՞լ են։ Ինձ ասվել է, որ իշեմիկ խնդրի հետ կապված անձը չի գանգատվել, բժշկական քարտերում համապատասխան արձանագրումներ առկա չեն եղել․․․ Նրա ինքնազգացողությունը վատացել է հենց այդ օրը, հենց այդ ժամին»,- հավելել է նախարարը՝ ընդգծելով՝ գործ ունենք դժբախտ պատահարի հետ։

«Չի գանգատվել՝ իշեմիկ խնդրի հետ կապված, գործ ունենք դժբախտ պատահարի հետ»․ Սրբուհի Գալյան