Քյարամյանը չի վիրավորել, օրհնել է․ «Հրապարակ»
![]() 208 Հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2024 թ., 09:24 «Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ խորհրդարանի մշտական հանձնաժողովներում Քննչական կոմիտեին հատկացվող բյուջեի նախագիծն էր քննարկվում, և նիստին ներկա էր նաեւ ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը, որին, ըստ լուրերի, մի որոշ ժամանակ առաջ ՔՊ-ում պատրաստ էին բզկտել, քանի որ նախ արհամարհում էր պառլամենտը՝ որպես ինստիտուտ, և մերժում ֆրակցիայի հրավերները՝ ԱԺ գալու և ինչ-որ հարցեր փակ ֆորմատով քննարկելու: Իսկ հատկապես խորհրդարանական վերջին լսումներից հետո, երբ Քյարամյանն ակնհայտ անհարգալից, անվայելուչ պահվածք դրսևորեց խորհրդարանում, որոշ իշխանական պատգամավորներ հրապարակային հայտարարեցին, որ դա չպետք է անհետևանք մնա, ու ՔՊ-ում սպասում էին, որ Քյարամյանը պետք է լքի պաշտոնը կամ որևէ խիստ պատժի արժանանա։ Սակայն Քյարամյան-ՔՊ-ականներ շփումից պարզ դարձավ, որ անհիմն չեն այն խոսակցությունները, որ նա վայելում է վարչապետի և նրա կնոջ հովանավորչությունը, և նրանք չեն պատրաստվում ազատվել Քյարամյանից։ ՔՊ-ական տիկնայք երեկ այնպիսի զգուշավորությամբ ու հարգալից տոնով էին հարցեր տալիս ՔԿ նախագահին, հարց ու պատասխանի վերջում շնորհակալություն հայտնում, ընթացքում գլխով հավանություն տալիս Քյարամյանի ասածներին, որ կարելի էր կարծել, թե նա ոչ թե վիրավորել, այլ օրհնել է իրենց գործընկերոջը. Հասմիկ Հակոբյանը, Ալխաս Ղազարյանը, Սոնա Ղազարյանը, Էդգար Հակոբյանը՝ Քյարամյանին հարցեր տվող այս պատգամավորներից և ոչ մեկը նրան չհիշեցրեց նրա անվայելուչ պահվածքի և խորհրդարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
