«Տավուշի մարզի անտառներում գայլերը բազմացել, ագրեսիվացել են». Ոսկան Սարգսյան
![]() 263 Ուրբաթ, 08 նոյեմբերի, 2024 թ., 23:30 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տավուշի մարզի անտառներում գայլերը բազմացել, ագրեսիվացել են։ Վերջին տարիներին որսորդները գայլեր չեն որսում։ Գայլերի որս չի կատարվում, որովհետև գայլի միսն ուտելի չէ, որսորդներն էլ թանկ գնդակները գայլերի պահով խնայում են։ Տավուշի անտառամերձ գյուղերի ծայրերին, հատկապես մութ ժամանակ գայլերը ոչնչացում են առանց հսկողության մնացած ոչխարներ, խոզեր, ձիեր, ավանակներ։ Գայլերը շատ խելացի, սրատես կենդանիներ են։ Նրանք ոհմակով հարձակվում են Տավուշի մարզի անտառներում, դրանց բացատներում տարվա բոլոր եղանակներին արածող ձիերի երամակների վրա։ Այդ երամակները սովորաբար առանց ձիապանի են լինում, երամակը գայլերից պաշտպանում է երամակի արու ձին՝ հովատակը, ով աքացու ուժեղ հարվածներ է հասցնում գայլերին։ Վերջերս սարում կովեր պահող մեկը տեսել է, թե ինչպես 12 գայլից բաղկացած ոհմակը շրջապատել ու քշում է երամակը, որպեսզի ձիերին գցի դարավանդից կամ իրենց համար հարմար տեղում ուրիշ կերպ շփոթեցնելով ձիերին՝ հարձակվի երամակի վրա։ Որսորդական հրացանով զինված նախրչին կրակելով՝ երամակը ազատել է գայլերի շրջապատումից»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Նոր մանրամասներ՝ մանկապղծության գործով»․ Սյուզի Բադոյան
7323:24
«Սա վիրիպում չէ․ ոչ միայն Իսրայելը, այլև շատ երկրներ սկսել են Հայաստանն ընկալել որպես կցորդ»․ Արա Պողոսյան
16619:36
Գերմանիայից արտաքսված քաղաքացիներ տեղափոխող ինքնաթիռ է եկել Հայաստան
21118:36
«Դա Իսրայելի կողմից իր դիրքորոշման մասին ուղերձ է»․ Նաիրի Հոխիկյան
22417:18
«Հայաստանի անուշադրության մատնված համայնքը». Նարեկ Կարապետյան
15716:30
«Ծառուկյանն ինձ կոչ է արել մայկա-տրուսկի փոխարեն զբաղվել քաղաքային գործերով»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
24816:24
«Ի՞նչ պետք է ասի մի ուժ, որին հասարակությունն ասոցացնում է պատերազմի հետ»․ Տիգրան Աբրահամյան
15616:18
«Ձեզ քվեարկելով՝ ի՞նչ տարածքներ ենք նորից հանձնելու»․ քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
29916:12
