Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«1 շաբաթ չանցած` ընդդիմադիր հերթական համախմբումը սկսել է քայքայվել». Սամվել Աշոտյան

«1 շաբաթ չանցած` ընդդիմադիր հերթական համախմբումը սկսել է քայքայվել». Սամվել Աշոտյան
69
Այսօր, 22:42

Տվյալների վերլուծաբան Սամվել Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1 շաբաթ չանցած՝ ընդդիմադիր հերթական համախմբումը սկսել է քայքայվել։ Կարելի է երկար խոսել պատճառների մասին, բայց ինչո՞ւ այդքան ժամանակ ծախսել, եթե կա 1 հիմնական պատճառ, որից էլ բխում են հազարավոր մանր պատճառները։ Ու այդ պատճառը նրանում է, որ դուք, հարգելիներս, ունեք ուռճացված էգո ու 0 ռեֆլեքսիա՝ ձեր կառավարման տարիների խայտառակ սխալներն ընդունելու ու վերջին 9 տարիների սեփական ձախողումների համար պատասխանատվություն ստանձնելու։
Վերջերս տեղի ունեցած ընդդիմադիրների հավաքի ժամանակ մի քանի անգամ հնչեց մի գաղափար, որ հաջորդիվ ցանկացած ընտրություն պիտի լինի հանրաքվեի տրամաբանությամբ՝ 1 ընդդիմադիր ուժ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի եւ բոլոր իրապես ընդդիմադիր հայացքներով մարդիկ պիտի միանան այդ ուժին։
Նույն միտքը, որ հնչում է 9 տարի։
Բայց առաջանում է 1 տրամաբանական հարց՝ իսկ հենց դուք պատրա՞ստ եք մի կողմ դնել ձեր ուռած էգոներն ու 1 դրոշով առաջ գնալ։
Կամ էլ լավ, ընդունենք այդպես եղավ ու բոլորը միացան ձեզ։ Արդյունքում ընտրության եք մասնակցում դուք, Փաշինյանն ու «պետականամետ» ընդդիմությունը։ Փաշինյանը կտանի ձայների մի մասը, մի մասը կտանեք դուք, իսկ չեզոքների ու ընդդիմադիրների մի մեծ շերտ էլ՝ զզվելով թե՛ ձեզանից ու թե՛ Փաշինյանից քվեն կտա «պետականամետներին»։ Արդյունքում «պետական» իշխանությունն ու «պետականամետ» ընդդիմությունն ստանում են մեծամասնություն։
Իսկ ո՞վ մեղավոր կլինի։ Իհարկե ժողովուրդը, բա էլ ո՞վ»:

Աղբյուրը`   Սամվել Աշոտյան