«Աշխա՞րհն է ընկալում, թե մենք ենք աշխարհին «մարտիրոսի» կերպարով ներկայանում». Վահրամ Աթանեսյան
![]() 183 Երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2024 թ., 20:30 Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ասաց, որ աշխարհը մեզ ընկալում է՝ որպես «նահատակ ժողովրդի»: Աշխա՞րհն է ընկալում, թե մենք ենք աշխարհին «մարտիրոսի» կերպարով ներկայանում: Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո ԼՂ կրթական բոլոր հաստատություններում, պետական ու համայնքային կառավարման մարմինների նստավայրում «Մահ իմացյալ անմահություն է» գրությամբ պաստառների «շքահանդես» էր: 20-րդ դարավերջին պատերազմ շահած երկրում 5-րդ դարի կրոնախև պատմիչի ռեինկարնացիան ի՞նչ իմաստ ուներ: Հայ ժողովրդի պատմությունից, գրականությունից, մշակույթից, քաղաքակրթական ինքնությունից բացարձակապես անտեղյակ, ռուսական կրթությամբ, ռուսագիր և կայսրության հպատակ մեկն Արցախը համեմատել էր Ավարայրի հետ, որպեսզի ինքն էլ Եղիշեին նույնականանա: Երբ բարձրաստիճան մի պաշտոնյայի հարցրի՝ Ստեփանակերտ այցելած Մինսկի խմբի համանախագներից մեկը եթե հարցնի՝ պաստառին ի՞նչ է գրված, ինչպե՞ս է թարգմանելու, հիմնավորելու, որ ԼՂ հայ բնակչության կարգախոսը «մահ իմացյալն է», ուսերը թոթվեց: Որովհետեւ ինքն էլ տեխնոկրատի ռուսական կրթություհւկխխխն ուներ, եւ միայն հպանցիկ լսել էր, որ հայերը 5-րդ դարում պարսիկների դեմ մի ճակատամարտ են տվել, որտեղ «քաջերը քաջերի դեմ կռվել են, բայց ոչ հաղթող է եղել, ոչ՝ պարտվող»: Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
11802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11201:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14500:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
191Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
213Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
146Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
273Երեկ, 23:12
