«Վարորդի գերծանրաբեռնվածության զոհը կարող ենք լինել բոլորս»․ Գևորգ Դավթյան
![]() 221 Չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2024 թ., 10:12 Փաստաբան Գևորգ Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարգելի ընկերներ, ուղևորափոխադրման ոլորտում սկսված և շարունակելի փոփոխություններն ընդհանուր առմամբ դրական են, քանզի նպաստում են այդ ոլորտում համակարգային կոռուպցիայի վերացմանն ու տրանսպորտի բարեկարգմանը։ Կարծում եմ՝ կընդունեք, որ մինչ այս փոփոխություները տրանսպորտից գոյացած գումարների առյուծի բաժինը օրինական չի ձևակերպվել, և երբ հիմա այն համակարգվել է և այլևս գրպանելու հնարավորություն չկա, այն որոշ խմբերի համար ընդունելի չէ, որը շատերը կարող են քաղաքականացնել, որը կարծես թե սկսել են։ Սակայն այնպես չէ, որ խնդիրներ չկան, և անկախ նրանից, որ վարորդները նախկինում կարողացել են ավելի շատ գումարներ ստանալ ոչ օրինական ձևակերպմամբ, քան այսօր նրանց տրվածն է, ապա պետք է փաստենք, որ աշխատավարձի այն արժեքները, որոնք ներկայացվում են՝ որպես բարձր վարձատրվող, իրականում այդպես չէ, եթե իհարկեե մեկ վարորդը առանց հերթափոխի յուրաքանչյուր օր աշխատում է 14-ից ավել ժամ։ Դրանով պայմանավորված՝ 15 օրվա համար վճարվածը բարձր աշխատավարձ ներկայացնելը ընդունելի չէ, քանզի իրականում 14 ժամ աշխատանքային գրաֆիկով նորմալ աշխատաժամանակի դեպքում այն կկազմեր 1,3 ամիս, և ոչ 15 օր։ Բացի դա, այստեղ հարցը միայն վարձատրությունը չէ, այլ գերծանրաբեռնվածությունը, որը իրապես վտանգում է ոչ միայն վարորդներին, այլև հանրությանը, քանզի նրանք տեղափոխում են մարդկանց։ Ես, օրինակ, պահանջում են, որ վարորդը օրեկան աշխատանքային օրեսդրությամբ սահմանաված աշխատաժամանակից ավել չաշխատի, այլ այն հերթափոխվի այլ աշխատակցով, հակառակ դեպքում այդ գերծանրաբեռնվածության անմիջական զոհը կարող ենք լինել բոլորս։ Սա ևս խնդիր է, որը պետք է բարձրաձայնենք և այդ կերպ իրացնենք նաև մեր իրավունքների և շահերի պաշտպանությունը»։ Աղբյուրը` Գևորգ Դավթյան |
Լարսը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար
5021:18Շքեղ զբոսանավեր արտադրող թուրք գործարարն անհետ կորել է իր զբոսանավով
7621:08Ալեն Սիմոնյանը և Արուսյակ Մանավազյանը դատի են տվել Վազգեն Սաղաթելյանին
9320:30«Այս հանդիպումը կարևոր էր Թրամփի՝ պատերազմի դադարեցմանը հասնելու քաղաքականության համար»․ Գարիկ Քեռյան
3820:18«37000 դրամ ստացող բնակիչը կհամարվի հարուստ և կզրկվի աղքատության նպաստից». Արև Աբելյան
24020:06Նեթանյահուն հավաստիացրել է, որ չի մտադրվում կառավարել Գազայի հատվածը
11419:48Ստեփան Սամվելյանը ՄԻՊ-ի միջամտությամբ տեղափոխվել է բազմամասնագիտացված բժշկական կենտրոն
8719:36«Հերթական անգամ սպասվում են Հայաստանի միակողմանի զիջումներ և Ալիևի դիվանագիտական հաղթանակ». Արտակ Բեգլարյան
16519:18