«Պաշտոնից հեռանալու իմ ցանկությունը եղել է դեռևս մարտին». Կարեն Անդրեասյան
![]() 182 Չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2024 թ., 11:36 «Պաշտոնից հեռանալու իմ ցանկությունը եղել է դեռևս այս տարվա մարտին: Ես այդ մասին հայտնել եմ իմ մի շարք ընկերների, գործընկերների, նաև սմս-ով հայտնել եմ վարչապետին»,- «ՍիվիլՆեթ»-ի եթերում ասել է ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով իր հրաժարականին, որի մասին նա հրապարակային հայտնել էր նոյեմբերի 18-ին: Անդրեասյանն ընդգծել է, որ իր՝ դիմում գրելու պատճառը սմս-ն չի եղել և նշել, թե ինչո՞ւ է հենց մարտին իր մոտ ցանկություն առաջացել հեռանալ պաշտոնից. «Ես այդ շրջանում հանդիպեցի և՛ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, և՛ «Հայաստան» դաշինքի հետ: Իմ այդ հանդիպումներն ինձ բերեցին նրան, որ այն ճանապարհը, որով ես եմ պատկերացնում, որ կարող է առողջանալ դատական համակարգը, չունի աջակցություն ԱԺ-ի և ոչ մի խմբակցությունում: Հետևաբար, ես դեռ գարնանը հասկացա, որ կորցրել եմ խորհրդարանի աջակցությունը: Շատ կարևոր է, որ դատական իշխանությունը կարողանա ճիշտ գործել և՛ ԱԺ-ի, և՛ Կառավարության հետ»: Անդրեասյանի բնորոշմամբ եղել են գործողություններ, որտեղ չեն համապատասխանել իր և քաղաքական ուժերի պատկերացումներին: «Եթե Հայաստանում ինստիտուտներն այնքան կայացած լինեին, որ ես կարիք չունենայի ԱԺ-ի, գործադիրի աջակցությանը, կարող էի ասել՝ համաձայն չեն, իրենց խնդիրն է: Բայց ես հարցեր ունեի լուծելու հենց նույն դատական համակարգում»,- ասել է Անդրեասյանը՝ թվարկելով խնդիրներ, որոնք առկա են դատական համակարգում. «Էսօր դատական համակարգում, օրինակ, օգնականների, գործավարների, դատական կարգադրիչների աշխատավարձերն այնքան խայտառակ վիճակում են, որ եթե ԲԴԽ որևէ նախագահ էս հարցը չկարգավորի, չկարողանա գործակցել օրենսդիրի և գործադիրի հետ և լուծել այդ խնդիրը, շուտով ունենալու ենք կոլապս դատական համակարգում: Նաև՝ եթե հենց այսօր գործադիրին ենթակա կամ առընթեր գործող օպերատիվ մարմինները չուժեղացնեն կոռուպցիայի դեմ պայքարը դատական համակարգում, ինչքան ուզում է ԲԴԽ-ն ցանկանա մաքրել այդ համակարգը, չի մաքրվելու»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
