Չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Նիկոլը 2020-ին մի հարցում ճիշտ էր». Նաիրի Հոխիկյան

«Նիկոլը 2020-ին մի հարցում ճիշտ էր». Նաիրի Հոխիկյան
145
Այսօր, 10:18

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլը 2020-ին մի հարցում ճիշտ էր, երբ ասում էր, թե մենք մեզ երբեք պարտված չենք համարի։
Այն պայմաններում, երբ Հայաստանի իշխանությունը բացահայտ գործարքի է գնացել թշնամու հետ և, հազարավոր մարդկանց սպանելով, վաճառել Արցախը, մեր ազգը էլի պարտված չի, քանի որ պարտվում են կամ հաղթում իսկական պատերազմում՝ ուժի, կամքի, մարտական ոգու, հայրենասիրության լինելու կամ չլինելու պատճառով, իսկ պայմանավորված պատերազմում կողմերը նախապես գիտեն, թե ով պիտի հաղթի, ով պարտվի՝ անկախ ուժից ու կամքից։
Ահա թե ինչու վաճառված պատերազմում մենք մեզ պարտված չենք կարող համարել, ինչպես որ Ադրբեջանն իրեն հաղթած չի համարում։ Այլապես պարբերաբար հիստերիկ նոպաներ չէր ունենա, չէր աղաղակի հայերի ռևանշիզմի մասին, չէր սպառնա ու սահմանադրական կարգով Արցախից հրաժարում պահանջի։
Հաղթողները վայելում են իրենց հաղթանակը, իսկ Ադրբեջանը գիտի, որ ինքը չի հաղթել, այլ գնել է Արցախը՝ Հայաստանի դավաճանական իշխանության հետ գործարքով։
Ադրբեջանը լավ գիտի, որ Նիկոլից հետո Հայաստանին մի քանի տարի է պետք՝ վերականգնվելու և զորքին պատրաստ վիճակի բերելու համար։
Դրանից հետո մենք մեզ հաստատ հաղթած ենք համարելու, քանի որ հայկական բանակը լինելու է Ստեփանակերտում, և ոչ միայն...»:

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան