«Սիրիահայերի` Հայաստան ներգաղթելու կազմակերպման հարցն օրակարգային պետք է դառնա»․ Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրիայում զարգացումների հնարավոր սցենարները շատ են՝ բաժանում մի քանի պետական կազմավորումների միջև, երկրի հյուսիսային և հարավային հատվածների թուրքական ու իսրայելական բռնազվթում, տարբեր էթնոկրոնական խմբերի ու ռազմական խմբավորումների միջև քաղաքացիական պատերազմ, ինչպես եղավ, օրինակ, Իրաքում Սադդամ Հուսեյնի և Լիբիայում Մուամմար Կադաֆֆիի իշխանությունների տապալումից հետո։
Թուրքիայի ներկա հաջողությունը կարող է ժամանակի ընթացքում վերածվել ռազմավարական պարտության, եթե նկատենք, որ այդ ֆաշիստական պետությունը ստիպված է լինելու աստիճանաբար ավելի ու ավելի ներքաշվել սիրիական բաժան-բաժան եղած ռազմական ու քաղաքական դաշտերում։ ԽՍՀՄ-ը ևս սկզբնապես շռնդալից ռազմական հաջողություններ գրանցեց Աֆղանստանում, սակայն ստիպված եղավ ծանր կորուստներով հեռանալ այնտեղից։ Նույնը տեղի ունեցավ ԱՄՆ-ի վիետնամական ու աֆղանական ներխուժումների, ինչպես նաև նրանց պաշտպանած տեղական ուժերի հետ։
Իրանը, ըստ ամենայնի, փորձելու է Սիրիայում ստեղծել նոր հենարան՝ սիրիական Հեզբոլլահի նման մի ուժ։
Թուրքիան արդեն բացահայտորեն խաղում է Արևմուտքի խաղը։ ՌԴ-ն ու Իրանը սերտացնելու և խորացնելու են իրենց ռազմական դաշինքը՝ հակազդելու համար ընդհանուր թշնամիներին։ Այս առումով Հայաստանը կարող է որոշակիորեն շահել, քանի որ Հայաստանի բռնազավթումն ու կործանումն ավելի քան երբևէ սպառնում են Իրանի շահերին ու անվտանգությանը։ ՌԴ-ն այս անգամ կարող է շատ ավելի ուշադիր լսել Իրանի փաստարկները՝ «Զանգեզուրի միջանցքը» թուրքերին ու ադրբեջանցիներին հանձնելու անթույլատրելիության մասին։
Ծանր և անհեռանկար վիճակում են հայտնվել Սիրիայում մնացած հայերը, որոնց Հայաստան ներգաղթելու կազմակերպման հարցն օրակարգային պետք է դառնա և՛ ՀՀ-ում, և՛ Սփյուռքում»։

«Իսկ Սուրեն Պապիկյանը շարունակում է պաշտոնավարել»․ Էդգար Ղազարյան
310:06
«Իրանը պատրաստ է ինչպես բանակցությունների, այնպես էլ ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության». Արաղչի
11309:07
«Զելենսկին չի բացառել, որ Ուկրաինան կնվազեցնի ՌԴ նավթավերամշակման գործարանների ուղղությամբ հարվածների ինտենսիվությունը». Թրամփ
12209:01
Վուչիչը հրաժարական է տվել արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ
217Երեկ, 22:42
Դեսպանների փոխարինման հարցն է քննարկվում
169Երեկ, 09:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
166Երեկ, 08:18
«Ինչու է նենգափոխվում իրականությունն ու փորձ արվում ստեղծել պատրանք»․ Հակոբ Բադալյան
212Երեկ, 03:06
«Նման քայլ կարող էին ձեռնարկել նաև թուրքական կամ ադրբեջանական հատուկ ծառայությունները»․ Արմեն Այվազյան
192Երեկ, 00:54