Ասադի ընտանիքի կարողությունը կարող է հասնել 12 միլիարդ դոլարի
![]() 527 Կիրակի, 15 դեկտեմբերի, 2024 թ., 21:30 Բաշար ալ-Ասադի ընտանիքի ակտիվների արժեքը կարող է հասնել 12 միլիարդ դոլարի (11,4 միլիարդ եվրո)՝ չնայած այն հանգամանքին, որ 2021 թվականին Սիրիայի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է ընդամենը 8,98 միլիարդ դոլար (8,54 միլիարդ եվրո): Այս մասին կիրակի՝ դեկտեմբերի 15-ին, հայտնել է ամերիկյան The Wall Street Journal թերթը։ Ասադի վարչակարգի տապալման հետ մեկտեղ համաշխարհային որս է սկսվել նրա ընտանիքի բազմամիլիարդանոց կարողության համար, ընտանիք, որը Սիրիայում իշխում էր ավելի քան 50 տարի, գրում է աղբյուրը։ «Նրանք շատ ժամանակ ունեին հեղափոխությունից առաջ իրենց փողերը լվանալու համար: Նրանք միշտ ունեին պլան Բ, և այժմ լավ պատրաստված են վտարանդիությանը»,- ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի կառույցներից մեկում Սիրիայի նկատմամբ տարվող քաղաքականության համար պատասխանատու Էնդրյու Թաբլերը: Նա նախկինում աշխատել է Ասադի ընտանիքի անդամների ունեցվածքի բացահայտման ուղղությամբ՝ նրանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու նպատակով: Բաշար ալ-Ասադը և նրա հայրը՝ Հաֆեզը, հարստությունը թաքցրել են արտերկրում՝ հարազատների օգնությամբ, հայտնում է WSJ-ն: Ռուսաստանում անշարժ գույք, հյուրանոցներ Վիեննայում և ինքնաթիռ Դուբայում 2013 թվականից մինչև 2019 թվականը նախկին նախագահի հարազատները 40 միլիոն դոլարով (38 միլիոն եվրո) գնել են առնվազն 20 շքեղ բնակարան Մոսկվայում, գրում է Financial Times թերթը։ Ըստ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի 2022 թվականի գնահատումների՝ Ասադների հետ կապված բիզնեսների և ակտիվների արժեքը կարող է տատանվել 1 միլիարդ դոլարից մինչև 12 միլիարդ դոլար (950,000-ից մինչև 11,4 միլիարդ եվրո): Այդ միջոցները հաճախ ձեռք են բերվել պետական մենաշնորհների և թմրամիջոցների ապօրինի շրջանառության (հատկապես Captagon ապրանքանիշով ամֆետամինի) միջոցով, և հետագայում մասամբ վերաներդրվել միջազգային իրավունքի համար անհասանելի իրավասություններում, նշում է WSJ-ը: |

Դամասկոսում եռակողմ բանակցություններ են անցկացվել Ուկրաինայի, Սիրիայի և Թուրքիայի միջև
7423:34
«ԱՄՆ-ի նախագահը պատերազմում բախվել է փակուղային իրավիճակի». Վարդան Ոսկանյան
11823:00
«Բացեք անիծյալ նեղուցը, խելագար սրիկանե՛ր, թե չէ դժոխքում կապրեք». Թրամփ
15822:42
«Իրանը դեռ անակնկալներ ունի մատուցելու այս հակամարտության մեջ». Արա Պողոսյան
16422:12
«Առաջիկա շրջանում ՌԴ-ի քաղաքականությունը ՀՀ-ի նկատմամբ լինելու է ավելի կոշտ». Սուրեն Սուրենյանց
16720:24
Լավրովն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
15820:15
Զելենսկին ժամանել է Սիրիա (տեսանյութ)
21820:05
«ԱՄՆ-ն և Իրանը կարող են համաձայնության գալ երկուշաբթի օրը». Թրամփ
22919:27
