Գուցե նախարարի սիրելի «Ուիգմոր»-ի լիցենզավորումը հրահանգված էր հապճե՞պ տալ. «Ժողովուրդ»
![]() 2011 Շաբաթ, 01 մարտի, 2025 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մոտ մեկ շաբաթ առաջ գերժամանակակից, գերհագեցած հիվանդանոցի համբավ ունեցող «Ուիգմոր» բժշկական կենտրոնում պլաստիկ վիրահատության հետեւանքով մի կին մահացավ՝ Մ. Մ-ն: Սա ևս մեկ առիթ է՝ խոսելու Ուիգմոր կլինիկայի ստացած լիցենզիայի մասին, որը ակնհայտորեն մութ և կասկածելի պատմություններով է ուղեկցվում: Նրանց տրվել է լիցենզիա՝ առանց փորձարկելու հնարավորությունները: Տեղեկացնենք, որ նախարարության ներկայիս լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանը լիցենզավորման գործակալությունում բաժնի պետ էր դեռ մոտ մեկ տասնամյակ առաջ։ Արդեն շուրջ 7 տարի է, որ նա գործակալության պետն է։ Հայտնի է նաև, որ «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցի լիցենզավորման գործընթացը 2022 թվականին կազմակերպվել է աննախադեպ արագությամբ՝ առաջնորդվելով երևի пионер всегда готов սկզբունքով։ Իսկ միգուցե «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցին մեծ արագությամբ լիցենզավորելու համա՞ր է Վահե Ալեքսանյանի՝ անհայտ մասնագիտությամբ և դատական բժշկության հետ որևէ կապ չունեցող եղբայր Մարտին Ալեքսանյանին առողջապահության նախարարությունը «պարգևատրել» Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում «փարթամ» աշխատանքով»: Մանրամասները՝ թերթի համարում։ |

«HPV թեստավորումը միայն ապահովագրվածների համար է»․ Անուշ Պողոսյան
54316.04.2026, 16:42
Օգտագործվող շաքարի զգալի մասը «թաքնված» է վերամշակված մթերքներում
54316.04.2026, 09:00
ԱՄՆ-ում բժիշկը սխալ օրգան է հեռացրել ու դարձել բուժառուի մահվան պատճառ
164215.04.2026, 21:02
Վարկով առողջապահություն. 102 մլն վարկ՝ ապահովագրության համակարգի համար. «Ժողովուրդ»
63815.04.2026, 09:00
«Տառասխալներով, սխալ հրամաններով կառավարում են բուժաշխատողներին»․ Գևորգ Գրիգորյան
45214.04.2026, 12:30
«Հերթական սուտը՝ նախարարի շուրթերից». Անուշ Պողոսյան
60913.04.2026, 13:06
«Ումի՞ց եմ վախենում, այդ ովքե՞ր են»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
88810.04.2026, 15:18
«Սրտաբանը ստացել է այնպիսի ցածր աշխատավարձ, որ սեփական դիմումի համաձայն դուրս է եկել աշխատանքից»․ Գևորգ Գրիգորյան
90309.04.2026, 10:24
