«ԱՄՆ առաջնային թիրախը եղել է, կա և կլինի միայն Ռուսաստանը»․ Հայկ Այվազյան

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի այսօրվա պայքարը անվանում է ազգային-ազատագրական և նշում է, որ Ռուսաստանը պայքարում է ոչ միայն իր, այլ նաև ամբողջ աշխարհի ազատության համար։
Այստեղ հարց է առաջանում, թե ումի՞ց է ազատագրվում Ռուսաստանը։ Կարո՞ղ է պատահի հնդկական, չինական կամ պարսկական լծից։ Իհարկե ԱՄՆ գերիշխանությունից։
Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ում որոշվեց, որ Ռուսաստանի ժողովրդի ուշադրությունը պետք է շեղել կեղծ թիրախների վրա և հիմնականում Թրամփի առաջին նախագահության օրոք հանրային դաշտ նետվեց այն թեզը, թե ԱՄՆ հիմնական թիրախը ոչ թե Ռուսատանն է, այլ Չինաստանը։ Հետո այդ թեզը սկսեց համեմվել մեկ այլ միֆով, որ ԱՄՆ թիրախը ոչ թե բուն Ռուսաստանն է, այլ Ռուսաստան-Չինաստան ռազմավարական գործընկերությունը կոտրելն է, որ հետո Չինաստանին կարողանա ծնկի բերել։ Այս թեզով ԱՄՆ-ը փորձում է նսեմացնել Ռուսաստանի կողմից տարվող ազգային-ազատագրական պայքարը։
Այսինքն՝ Ռուսաստանը հայտարարի աշխարհը ԱՄՆ լծից ազատագրելու նպատակի մասին, բայց ԱՄՆ-ը գլխավոր թիրախ համարի Չինաստանի՞ն, այն պայմաններում, երբ Չինաստանը նման խնդիր ընդհանրապես չի էլ դնում։ Չինաստանը կարողանար Թայվանի հարցը կլուծեր։ Էլ չեմ գրում բազմաթիվ ցուցանիշների մասին, որոնցով Չինաստանը կախված է ԱՄՆ-ից»։
ԱՄՆ առաջնային թիրախը եղել է, կա և կլինի միայն Ռուսաստանը։ Այսօրվա «Ստալինգրադի ճակատամարտն» էլ Ռուսաստանը կհաղթի, որից հետո պատերազմում կլինի բեկում»։

«Մանկապղծության պարագայում երբեք չես տեսնի ԱԱԾ-ն ասֆալտին ծեփի, այդ դեպքերը կոծկվում են»․ Աննա Կոստանյան
117:54
«Տևական խաղաղություն ունենալու համար անհրաժեշտ պայմաններն անտեսված են»․ Արտակ Բեգլարյան
1517:42
«Կաթողիկոսի աջակցության մշակույթը պետք է տարբերվի քաղաքական աջակցության մշակույթից»․ Հակոբ Բադալյան
3517:24
«Այսօր զանգել եմ Ադրբեջանի նախագահին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6716:06
«Արևմուտքը երես կթեքի Հայաստանից, երբ վերջինս դադարի հետաքրքրել որպես Ռուսաստանի դեմ գործիք»․ Մեդվեդև
12316:00
«Որևէ մեկի վերաբերյալ մենք այդպիսի հայտարարություն չպետք է ունենանք»․ Քրիստինե Վարդանյան
7015:30
«ՌԴ որևէ պաշտոնյա կանդրադառնա՞ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է»․ Էդուարդ Շարմազանով
7915:24
«ՔԿ հաղորդագրությունն օրինակ է, թե ինչպես մեկ պարբերության մեջ կարելի է մարդու իրավունքների մի քանի խախտում անել»․ Զառա Հովհաննիսյան
6914:48