«Մարտի 3-ին նշանակված է Վարդան Ղուկասյանի գործով դատական լսումը». ԴՕԿ կուսակցություն

ԴՕԿ կուսակցությունը հայտնում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Վարդան Ղուկասյանի աջակիցնե՛ր,
ԴՕԿ կուսակցությունը կոչ է անում բոլորին միանալ ակցիային, որը կկայանա մարտի 3-ին, ժամը 13:00-ին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան առջև։ Այդ օրը նշանակված է Վարդան Ղուկասյանի գործով դատական լսումը, և կարևոր է, որ մեր ձայնը հստակ ու բարձր հնչի, որպեսզի այն լսելի լինի նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
ԱՄՆ իշխանությունները պետք է տեսնեն և արձանագրեն, որ Վարդան Ղուկասյանն ունի հասարակության վստահությունն ու հարգանքը։ Նրա հնարավոր արտաքսումը կամ արտահանձնումը երրորդ երկրի, կարող է վտանգել նրա անվտանգությունը, մինչդեռ Միացյալ Նահանգները միակ վայրն է, որտեղ այդ անվտանգությունը երաշխավորված կլինի։
Սա վճռորոշ պահ է՝ ցուցաբերելու ձեր աջակցությունը Վարդան Ղուկասյանին։ Յուրաքանչյուրիդ մասնակցությունն ունի կարևոր նշանակություն։ Միասին կարող ենք ազդել նրա ճակատագրի վրա՝ բարձրաձայնելով ճշմարտությունը և վերահաստատելով մեր նվիրվածությունը արդարությանն ու իրավունքին։
Միացե՛ք, բարձրացրե՛ք ձեր ձայնը և պաշտպանե՛ք Վարդան Ղուկասյանին»:

«Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Փաշինյանը և ՔՊ-ն ժողովրդին խաբում են չեղած խաղաղությամբ»․ Ոսկան Սարգսյան
4300:18
Քաղցրաշենի մանկապարտեզը երկու օրով կփակվի՝ օձի հայտնվելուց հետո
50Երեկ, 23:12
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
64Երեկ, 20:48
#CBS-ը հրապարակել է Իրանի հարվածների հետևանքով ԱՄՆ բազաներում վնասների լուսանկարները (լուսանկար)
217Երեկ, 18:13
«ՀՀ ամենաաղքատ մարզում 15 հազար աշխատատեղի կորստի վտանգ կա». Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
128Երեկ, 10:24
Քիմ Քարդաշյանը 2016 թվականի կողոպուտի գործով խորհրդանշական փոխհատուցում է ստացել
302Երեկ, 09:49
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
118Երեկ, 08:18
Մոսկվայում դատում են «Սպայկա-Ռուս»-ի հայ ղեկավարներին
157Երեկ, 00:30