Արցախից տեղահանված 11 հազար 412 անձ լքել է Հայաստանը և չի վերադարձել
227 Երկուշաբթի, 30 դեկտեմբերի, 2024 թ., 19:36 «Արմլուր»-ը հարցումով դիմել է Ազգային Անվտանգության ծառայության պետ Արմեն Աբազյանին հետևյալ հարցերով՝ Ի պատասխան՝ ստացանք հետևյալ պատասխանը. «Համաձայն ՀՀ միգրացիայի և քաղաքացիական ծառայության կողմից տրամադրված տվյալների՝ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է 115 հազար 86 անձ, որոնցից մինչև 2024 թվականի դեկտեմբերը 18-ը ներառյալ ՀՀ-ից մեկնել և ՀՀ չեն վերադարձել 11 հազար 412 անձ, իսկ 103 հազար 674 անձ ներկայումս գտնվում են Հայաստանի Հանրապետությունում»,- ասված է հարցմանն ի պատասխան ԱԱԾ-ի պատասխանում։ Այսինքն, ԼՂ-ից տեղահանվածների փախստականի կարգավիճակը երկարաձգվել է ևս մեկ տարով։ Նշվում է, որ փաստաթղթավորման գործընթացը դյուրացվել է․ «ՀՀ մուտք գործելու համար ժամանակավոր պաշտպանության վկայական այլևս չի պահանջվի, բավական է ունենալ «070» ծածկագրով անձնագիր։ Մինչդեռ ՀՀ-ից ելքի համար տեղահանաված անձը պարտադիր պետք է ունենա վավեր ժամանակավոր պաշտպանության վկայական և վավեր անձնագիր։ Ըստ այդմ, հորդորում ենք առաջիկա ամիսներին ելքի ուղղությամբ սահմանահատում ծրագրելու պարագայում անմիջապես զբաղվել վերոնշյալ փաստաթղթերի վավերականության ժամկետների թարմացմամբ, քանի որ տարեվերջին, ըստ էության, դիմումների թիվը մեծ կլինի, և հնարավոր են կուտակումներ»։ |
«Նորից մեծ հաղթանակ պետք է ունենալ»․ Նարինե Գրիգորյան (տեսանյութ)
6716:06«Ինչպե՞ս եղավ, որ այս մի կտոր հողը մնաց»․ Հակոբ Ղազանչյան (տեսանյութ)
11314:30«Խաղաղության համար անհրաժեշտ է առնվազն երեք նախապայման»․ Արա Պողոսյան
13213:06«Սրբազան շարժման կողմից այնպիսի վնաս է հասցվել Փաշինյանի իշխանությանը, որը նա վերականգնել չի կարող»․ Վլադիմիր Մարտիրոսյան (տեսանյութ)
17212:36Թուրքիան կարող է գազ մատակարարել Եվրոպային՝ Ուկրաինայի կողմից գազի տարանցման դադարեցումից հետո․ #Hürriyet
19211:06«Համացանցում տարածվող տեսանյութն անկեղծ՝ տհաճ է»․ Կարեն Հեքիմյան (տեսանյութ)
24811:00«Խաբեցին»․ Ոսկան Սարգսյան
15010:18«Ու մեզ պարտվել են տվել սրան»․ Գագիկ Համբարյան
30510:12