«ՀՀ դատախազությունը չի հետևում իր տված գրավոր հանձնարարականներին». Անահիտ Բախշյան

ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, հարգելի պարոն Արթուր Պողոսյան,
Դուք 2024 թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել եք ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, 2022-2024թթ. եղել եք ՀՀ զինվորական դատախազի տեղակալ, ապա՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ,
2020-2022 թթ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետ, այսինքն պետք է, որ տեղյակ լինեք 2019թ. դեկտեմբերի 25-ին իմ դիմումի համաձայն ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ հոկտեմբերի 27-ի դատավարության անջատված մասի վերաբացված գործի ընթացքից թե՛ ԱԱԾ-ում, թե՛ 2024թ. փետրվարից ՀՀ քննչականում:
Ի՞նչ է արել Ձեր կառույցը հոկտեմբերի 27-ի ահաբեկչության պատվիրատուների, կազմակերպիչների ու հրահրողների վերաբացված գործը բացահայտելու ուղղությամբ: Պարզվում է՝ ոչի՛նչ, որովհետև այսօր նույնպես վտանգված եմ տեսնում մեր պետության անվտանգությունը և դրա սկիզբը դրվեց 1999թ. հոկտեմբերի 27-ին:
2024թ նոյեմբերի 11-ին նամակով դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահին, ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետին և նոյեմբերի 19-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ստացել եմ այս պատասխանը:
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետի տեղակալ պարոն Լևոն Թաթոյան, կբարեհաճե՞ք պատասխանել՝ քննարկե՞լ եք արդյոք իմ դիմումը և ե՞րբ եք ՀՀ դատախազությանը զեկուցելու Ձեզ տրված հանձնարարականի ընթացքի մասին: Հետաքրքիր է, թե ՀՀ գլխավոր դատախազությունը հետևու՞մ է իր տված գրավոր հանձնարարականներին ու ինչպե՞ս է հետևում: Ես, որպես դիմումատու ՀՀ քաղաքացի, փաստում եմ, որ չի հետևում, քանի որ ՀՀ Օրենքով քաղաքացու դիմումին պետք է պատասխանվի 1 ամսվա ընթացքում:
Սպասում եմ...»:

Իրանը մեղադրել է ԵՄ-ին՝ ԱՄՆ-ին ու Իսրայելին աջակցելու համար
5212:47
«Երրորդ ամիսը կլրանա, ինչ Անդրանիկ Թևանյանը զրկված է ազատությունից»․ Սոնա Աղեկյան
5311:42
Զելենսկին հայտնել է, որ պատրաստ է ԱՄՆ-ում խաղաղության համաձայնագիր ստորագրել ՌԴ-ի հետ (տեսանյութ)
17411:04
«2018-ին նաև ինքն էր զգուշացնում փողոցները փակող մարդկանց՝ ախր Արցախն եք մերժում»․ Սաթիկ Սեյրանյան
9510:00
«Արդեն չորրորդ անգամ նա իր ծնունդը նշում է բանտում»․ Մարգարիտ Եսայան
8109:42
Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. «Ժողովուրդ»
11709:12
«Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև». Արա Այվազյան
9109:00
«Ընդդիմության հիմնական խնդիրը սեփական քաղաքական օրակարգ ստեղծելն է»․ Շիրազ Խաչատրյան
13902:06