Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Բռնատիրության ձևավորման պայմաններում քաղաքական պայքարն ասոցացվում է բանտերի և քաղաքական հետապնդումների հետ»․ Տիգրան Աբրահամյան

«Բռնատիրության ձևավորման պայմաններում քաղաքական պայքարն ասոցացվում է բանտերի և քաղաքական հետապնդումների հետ»․ Տիգրան Աբրահամյան
225
Շաբաթ, 25 հուլիսի, 2026 թ., 12:12

8-րդ գումարման ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արդեն 7 շաբաթ է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը բանտում է: Այսօր էլ պատահական օր չէ. Արմենի ծննդյան օրն է:
Վերջին 4 տարիների ընթացքում Արմենը ծննդյան 3 օրերը նշել է բանտում, իսկ մեկը՝ տնային կալանքի ռեժիմում:
Մեր երկրում ժողովրդավարության աննախադեպ անկման և բռնատիրության ձևավորման պայմաններում քաղաքական պայքարն ասոցացվում է բանտերի և քաղաքական հետապնդումների հետ:
Արմեն ջան, ծնունդդ շնորհավոր:
Քեզ ու բոլոր քաղբանտարկյալներին ազատություն, իսկ մեր երկրին բռնատիրությունից ազատագրում»։