«ԼՂ օկուպացված տարածքներում մնացած տրանսպորտային միջոցների համար չպետք է գույքահարկ վճարվի»․ Արմեն Խաչատրյան

ԱԺ-ում քննարկվում է Հարկային օրենգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Մասնավորապես առաջարկվում է Հարկային օրենգրքով սահմանել, որ փոխադրամիջոցի գույքահարկից ազատվում են հանցագործության հիմքով տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը՝ հանցագործության հիմքով քրեական վարույթ նախաձեռնելու պահից մինչև փոխադրամիջոցը սեփականատիրոջ տիրապետմանը հանձելը։
«Դեպքերը շատ-շատ են, երբ տրանսպորտային միջոցները առևանգվում են, բայց մարդը ստիպված է լինում գույքահարկ վճարել։ Առաջարկում եմ նախագծի մեջ նաև մտցնել նորմ, համաձայն որի՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներում մնացած տրանսպորտային միջոցների սեփականատերերը ևս օգտվեն այս օրենքից և գույքահարկ չվճարեն»,- ասաց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Աշոտ Մինասյանն այնքան ազատ է, որ նրան բանտարկելով հնարավոր չէ ճնշել». Գառնիկ Դանիելյան
3818:42
«Եկեղեցում առկա ճգնաժամ»-ի հարցով ԱԺ-ում քննիչ հանձնաժողով կստեղծվի
4618:12
«Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել». Արա Պողոսյան
5817:54
«Այսուհետ ՀՀ-ում ապրող ցանկացած հայ պետք է մտավախություն ունենա, որ կարող է տան դուռը բացել և տեսնել զինված ադրբեջանցի»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
6616:36
«Դուրս եկեք իմ անձնական էջերից, իմ անձնական կյանքից»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
10216:18
«Ադրբեջանցի զինծառայողը պետք է պատասխանատվության ենթարկվի»․ բողոքի ակցիա՝ ԱԱԾ-ի դիմաց (տեսանյութ)
7715:18
Ըստ տուժածի քրոջ՝ ադրբեջանցին պատանդ է վերցրել երեխաներին, իսկ մայրը նրանց պաշտպանելիս կորցրել է ձեռքի 3 մատները (տեսանյութ)
8514:36
««Մանախը» երեկվանից ձերբակալված է»․ Աննա Ծառուկյան
9114:18