Ուրբաթ, 24 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Տարածաշրջանի ամենափոքր մայրաքաղաքը՝ ամենաթանկ տրանսպորտով». Սամվել Հակոբյան

«Տարածաշրջանի ամենափոքր մայրաքաղաքը՝ ամենաթանկ տրանսպորտով». Սամվել Հակոբյան
134
Այսօր, 14:00

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շատ «աննախադեպն» ենք էլի, հո զոռով չի...
Տարածաշրջանի ամենափոքր մայրաքաղաքը՝ ամենաթանկ տրանսպորտով:
Քաղաքի չափն ու ճանապարհների երկարությունը ուղիղ ազդեցություն ունեն հասարակական տրանսպորտի տոմսերի գների վրա։ Ավելի մեծ քաղաքներում՝ ավելի լայն ճանապարհային համակարգով, սովորաբար պահանջվում են ավելի շատ ռեսուրսներ՝ ենթակառուցվածքների, պահպանման և շահագործման համար, ինչը բերում է ավելի բարձր ծախսերի։ Այս ծախսերը հաճախ արտացոլվում են տոմսերի գներում՝ համակարգի կայուն ֆինանսավորումն ապահովելու համար։ Փոխարենը, ավելի փոքր քաղաքներում, որտեղ ճանապարհներն ավելի կարճ են, շահագործման ծախսերը կարող են ավելի ցածր լինել, ինչն էլ հանգեցնում է ավելի մատչելի գների։
ՔՊԿ-ն ստում է և պարզապես ուզում է մտնել քաղաքացու գրպանը՝ սեփական կյանքը բարելավելու համար:

Փետրվարի 1-ից բոյկոտե՜ք և մի՜ վճարեք»:

Աղբյուրը`   Սամվել Հակոբյան