Հինգշաբթի, 30 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Դավիթ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված վարչական հսկողությունը վերացվեց

Դավիթ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված վարչական հսկողությունը վերացվեց
173
Երեկ, 16:54

Շենգավիթի դատարանում ընթանում է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և ավագանու անդամների գործով դատաքննությունը:
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել էր, որ Դավիթ Սարգսյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր 2024թ. մայիսին՝ Տ. Բագրատ արք. Գալստանյանի հետ Արցախի համայնքապետերի հանդիպումից անմիջապես հետո։
«Նա շուրջ 7 ամիս մեղադրվել է «ծանր հանցագործության»՝ Արցախից բերված մի քանի մեքենաներ իբրև խարդախությամբ հափշտակելու համար։ Իրականում Ստեփանակերտի քաղաքապետն ու ավագանին ընդամենը տնօրինել էին քաղաքապետարանին պատկանող մեքենաները՝ դրանք հանձնել էին այն աշխատակիցներին, որոնք փաստացի բերել էին մեքենաները բռնի տեղահանության ծանր օրերին՝ որպես իրենց ընտանիքները Հայաստան փոխադրելու միջոց»,- հայտնել էր Մելիքյանը։
Ըստ փաստաբանի՝ 2024թ. դեկտեմբերի վերջին քննչականը փաստացի ընդունել է պաշտպանական կողմի փաստարկները և վերացրել է խարդախության մեղադրանքը: Դավիթ Սարգսյանին և ավագանու անդամներին նույն արարքի համար առաջադրվել էր մեկ այլ մեղադրանք՝ «ինքնիրավչություն»։
Դավիթ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է եղել վարչական հսկողություն, որն այսօր դատավորի կողմից վերացվեց՝ պահպանելով նրա նկատմամբ կիրառված բացակայելու արգելք խափանման միջոցը։

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի գործով դատական նիստը