«Ալիևն այլևս միայն «միջանցք» չի ուզում․ ավելի մեծ ախորժակ է բացել»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() 283 Հինգշաբթի, 30 հունվարի, 2025 թ., 14:00 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Ալիևի վերջին ելույթից հետո, որտեղ նա հերթական անգամ կեղծում էր պատմությունն ու դեռ մի բան էլ ասում, որ երբեք չի մոռանա Զանգեզուրը, ադրբեջանական պետական հեռուստաընկերությունը հերթական արշավն է սկսում՝ արտահայտելով ՀՀ տարածքի նկատմամբ ադրբեջանական պետության նկրտումները։ Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերության այս տեսանյութում Հայաստանի Հանրապետության տարածքը հերթական անգամ կոչում են «Արևմտյան Ադրբեջան», ողջ քարտեզի վրա տեսնում եք, որ մեր պետության մարզերի ու քաղաքների անունները փոխված են, հաղորդման մեջ էլ կրկին կեղծում են պատմությունը, թե իբր Սյունիքը մնացել է Հայաստանին «ապօրինաբար»՝ «մոռանալով», որ հայկական Նախիջևանն ու Արցախն են հանձնվել Ադրբեջանին այդ շրջանում՝ ամբողջությամբ անհիմն ու ապօրինաբար։ Ալիևն այլևս միայն «միջանցք» չի ուզում, այլ շատ ավելի մեծ ախորժակ է բացել ՀՀ իշխանությունների քաղաքականության շնորհիվ նաև։ Ադրբեջանի ողջ պետական քարոզչամեքենան էլ ծառայեցվում է Ալիևի այդ ախորժակի տեղեկատվական սպասարկմանը»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
