Ուրբաթ, 31 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Հայկ Կոստանյանը՝ տրանսպորտում հսկիչների ներկայության մասին

Հայկ Կոստանյանը՝ տրանսպորտում հսկիչների ներկայության մասին
158
Երեկ, 15:24

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քանի որ հասարակական տրանսպորտում փետրվարի 1-ից հսկիչների ներկայությունը որոշակի թյուրըմբռնումների առիթ է դարձել։ Ուստի ցանկանում եմ տեղեկացնել, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հաստիքացուցակում կա գծային հսկողության ծառայության բաժին, այն ներդրվել է 2024 թվականի ընթացքում, որը կատարում է հետևյալ գործառույթները՝

  • Երթուղիների հաճախականության վերահսկում,
  • Հասարակական տրանսպորտի արտաքին և ներքին մաքրության վերահսկում,
  • Վարորդների պատշաճ հագուստով աշխատանքի ներկայության ապահովում,
  • Ուղևորների հետ շփման ընթացքում բարեվարքության կանոնների պահպանման վերահսկում,
  • Այլ վերահսկողական և աջակցող գործառույթներ։

2024 թվականի նոյեմբերի 1-ից, անկանխիկ վճարային համակարգի ներդրումից հետո, գծային հսկողության ծառայության գործառույթներին ավելացել է նաև վալիդատորների միջոցով վճարումների ընթացքում առաջացող խնդիրների մասին TelCell ընկերության մեր գործընկերներին տեղեկացնելը, ինչպես նաև քաղաքացիներին աջակցելը՝ վճարումը ճիշտ կատարելու գործընթացում»։

Աղբյուրը`   Հայկ Կոստանյան