Զելենսկին հայտարարել է Թրամփի հետ հանդիպման նախապատրաստության մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ սկսվել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպման նախապատրաստական աշխատանքները։ Միաժամանակ նա շատ աղոտ պատասխան է տվել այն հարցին, թե երբ կարող է նման հանդիպում կայանալ։
«Մեր թիմերն աշխատում են մեր երկխոսության, իմ և նախագահ Թրամփի միջև մեր հանդիպումների ուղղությամբ»,- ասել է Զելենսկին ուկրաինական UNIAN լրատվական գործակալության կողմից հրապարակված տեսանյութում։
Խոսելով այն մասին, թե երբ դա տեղի կունենա՝ Զելենսկին ասել է, որ դա կախված է «երկու կողմերի հնարավորություններից»։
Ավելի վաղ Զելենսկին նշել էր, որ այսօր ամենակարևորն է՝ կենտրոնանալ ուկրաինական և ամերիկյան թիմերի գործնական աշխատանքի և հակամարտությունը դադարեցնելու համատեղ տեսլականի վրա։ Նա հայտարարել է, որ «նախագահ Թրամփի թիմից մի քանի լուրջ մարդիկ» կգան Ուկրաինա այս շաբաթ, իսկ հետո Մյունխենի անվտանգության համաժողովում կհանդիպի ԱՄՆ- փոխնախագահի հետ:

«Նման բաներ լինում են, բայց անձամբ իմ ճաշակով չէ»․ Մհեր Գրիգորյան (տեսանյութ)
2513:24
«Եվրոպական բազմաթիվ երկրների առաջնորդներ ընտրել են ռազմական էսկալացիայի ուղին»․ Շոյգու
5313:19
«Ինքը 2018-ի Փաշինյանը չէ, ում մի կոչով հարյուր հազար մարդիկ կարող էին դուրս գալ փողոց». Աննա Գրիգորյան
3613:12
«Ժողովուրդը մեզ չի լիազորել կողմ քվեարկել ալիևյան սահմանադրությանը». Աննա Գրիգորյան (տեսանյութ)
4013:06
«Եթե պետք լինի, սահմանադրական գործիքակազմով կճնշենք ընդդիմությանը»․ Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)
4813:00
«Դաշնակներին խորհուրդ կտամ՝ պետական հեղաշրջման մասին բերանները չբացեն»․ Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)
4712:48
«Փաշինյանն ընտրել է վտանգավոր ճանապարհ»․ Սուրեն Սուրենյանց
5112:42
«Փաստորեն պոտենցիալ փողոցային պայքարի/ճնշման մասին առաջինը հայտարարեց… իշխանությունը». Հայկ Դերզյան
4812:36