Երկուշաբթի, 02 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Ադրբեջան-Իրան սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել

Ադրբեջան-Իրան սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել
105
Այսօր, 11:01

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը վնասազերծել է Իրանից երկրի տարածք ներթափանցած սահմանախախտի, որը ձերբակալության ժամանակ զինված դիմադրություն է ցույց տվել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությանը։

Ծառայության տվյալներով՝ սահմանապահները Իրանի կողմից դեպի Ադրբեջան շարժվող մի խումբ անձանց են հայտնաբերել։ Նրանց կանգ առնելու հրաման է տրվել, ինչպես նաև նախազգուշական կրակոցներ են արձակվել օդ։ Սահմանախախտներից մեկը, չենթարկվելով հրամանին, զինված դիմադրություն է ցույց տվել և կրակ բացել՝ փորձելով սպանել սահմանապահներին։

Ի պատասխան՝ սահմանապահները զենք են կիրառել և վնասազերծել նրան։ Դեպքի մասին իրանական կողմը տեղեկացվել է։ Քրեական գործ է հարուցվել։