«Զանգվածային լրատվամիջոցների՝ քաղաքացիների կողմից ֆինանսավորման համակարգ կներդնենք». Նիկոլ Փաշինյան

«2027-ի հունվարի 1-ից, համընդհանուր հայտարարագրման համակարգով, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների՝ քաղաքացիների կողմից ֆինանսավորման համակարգ կներդնենք»,- բյուջետային քննարկման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով. «Քաղաքացիները, հայտարարագիրը լրացնելուց ու հաստատելուց հետո, իրենց վճարած եկամտային հարկից կարող են նվիրատվություն իրականացնել: Իհարկե հեռու ենք այն մտքից, որ համակարգի ներդրման առաջին տարին ֆինանսական մեծ հոսքեր կուղղվեն, բայց դա մեծապես կախված է նրանցից, թե կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները և զանգվածային լրատվամիջոցներն ինչքանով ունեն քաղաքացիների նվիրատվության կարիքն ու անհրաժեշտությունը»: Փաշինյանի խոսքով՝ համակարգի կայացման արդյունքում ՀՀ քաղաքական համակարգը լինելու է ավելի անկախ, պետականակենտրոն, քաղաքացիակենտրոն:

ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
1911:06
«Հանրային ճնշում կգեներացվի ընդդիմության նկատմամբ, եթե...». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3310:54
Հրապարակվել են Սերբիայի խորհրդարանական ընտրությունների՝ բոլոր ընտրատեղամասերի արդյունքները
5610:43
«Զանգվածային լրատվամիջոցների՝ քաղաքացիների կողմից ֆինանսավորման համակարգ կներդնենք». Նիկոլ Փաշինյան
2610:36
«Ադրբեջանը Հայաստանից պահանջում է փուլային զիջումներ՝ դիմացը նվիրելով ժամանակավոր հրադադար»․ Անդրանիկ Թևանյան
4710:24
«Նեթանյահուի ճնշման ներքո Թրամփի վարչակազմը կարող է առաջիկա օրերին միջուկային հարված հասցնել Իրանին»․ Կարլսոն
13210:19
«Հանրությունը մինչև այժմ չգիտի, թե ադրբեջանցի զինծառայողն ինչ ճանապարհով է հայտնվել գյուղում»․ Տիգրան Աբրահամյան
5310:00
«ԱՄՆ-ն Ռուսաստանին և Չինաստանին ավելի լավ է լրտեսում, քան նրանք՝ ԱՄՆ-ին»․ Թրամփ (տեսանյութ)
12909:37