«10-15 հազարական դրամ են հավաքում, որ մարտական դիրքերում սնվելու համար գնումներ անեն»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «10-15 հազարական դրամ են հավաքում, որ մարտական դիրքերում սնվելու համար գնումներ անեն։ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալով՝ բանակին կերակրեց Աննա Հակոբյանի արթիկցի ընկերուհու ջերմոցներում աճեցված ելակով, դա ներկայացնելով որպես զինվորների սննդի մատակարարման մեծ բարեփոխում։ Տավուշի մարզի առաջնագծում ծառայող պայմանագրային զինծառայողները հայտնեցին, որ առաջնագծում ծառայելու հերթափոխի՝ երկու շաբաթվա ընթացքում դիրքերում սնվելու համար յուրաքանչյուրը տրամադրում է 10-15 հազար դրամ, որով գնում են միս, ճաշ եփելու համար սննդատեսակներ և այլն։ Մարտական դիրքերը պահողներին դուր չեն գալիս պաշտպանության նախարարության տրամադրած մակարոնեղենը, պահածոները, նրանցից շատերը դիրքերում դրանք չեն օգտագործում։ Նման կերպ են վարվում նաև պայմանագրայինների հետ նույն դիրքերը պահող, միասին ծառայություն իրականացնող, 5 տարի ժամկետով պայմանագիր կնքած, «Պաշտպան հայրենյաց» ծրագրի զինծառայողները»։

«Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդն Ալիևի տուզիկն է». Բագրատ Միկոյան
3400:06
«ԱԱԾ-ն վերածվել է ՔՊ-ի անձնական օգտագործման կազմակերպության». Հարութ Ուլոյան
4300:00
Իշխանամերձ լրատվականը Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել ԱԱԾ-ի խցիկից (տեսանյութ)
69Երեկ, 23:48
«Ավտորիտար թատրոնը շարունակվելու է, քանի դեռ Փաշինյանը լուրջ ճնշում չի զգում ժողովրդի կողմից». Արտակ Բեգլարյան
60Երեկ, 23:30
Հաջիևը Հայաստան է ժամանել սահմանազատված հատվածով
49Երեկ, 23:24
«Նիկոլն արդեն զգացել է ձեր վախի հոտը ու հում-հում ձեզ կուտի». Սամվել Աշոտյան
62Երեկ, 23:18
«Սե՞նց դիկտատորներ են ճամփվել». Նարեկ Կարապետյան
75Երեկ, 22:42
«Վերաքվեարկություն չնշանակելն ապօրինի է». «Անկախ դիտորդ»
52Երեկ, 22:36