«Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կառուցված աշխարհակարգը փլուզվում է». Գոռ Աբրահամյան

ՔԿ նախագահի նախկին մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կառուցված աշխարհակարգը փլուզվում է։
Աշխարհը վերադարձել է առաջին աշխարհամարտից հետո՝ 1920-24 թվականների տուրբուլենտության ժամանակաշրջանին, երբ կայսրությունների փլուզումից հետո սկսվել ու տարատեսակ միջազգային կոնֆերանսների ձևաչափով ընթանում էր աշխարհի նոր վերաբաժանումը, իսկ ԱՄՆ-ն ազդեցության գոտիների համար մրցակցում էր հավասարապես թե Եվրոպական երկրների՝ հատկապես Անգլիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի, թե՛ խորհրդայնացած Ռուսաստանի հետ։ Ու Ազգերի լիգան մի կողմ քաշված լուռ ծխում էր՝ լացելով դեռ չստեղծված՝ իր վախճանն այնպես, ինչպես հիմա անում է նույն վիճակում հայտնված ՄԱԿ-ը։
20-րդ դարի 20-ականների համեմատ միակ տարբերությունն այն է, որ հիմա, ՄԱԿ-ը փլատակների վերածելուց հետո, ԱՄՆ-ն առաջին հերթին ստիպված է մրցակցել նաև Չինաստանի հետ, դրա համար, փորձելով կտրել տնտեսական անդունդը գլորվող միացյալ Եվրոպայի հետ թելերը։
Սա նշանակում է, որ աշխարհում փխրուն կայունությունը սկսում է կախված լինել ոչ թե համըդնունելի միջազգային իրավունքի համակարգից կամ գոնե դրա պատրանքից, այլ ձևավորվող նոր աշխարհաքաղաքական բևեռների միջև ռազմաքաղաքական հավասարակշռությունից։ Իսկ թե ինչի դա կարող է հանգեցնել, մարդկությունը տեսել է 1939-45թթ․։
Ուկրաինական ճգնաշամում ամենախոլոքը ու միակ շահողը փաստացի դուրս եկավ Չինաստանը, որն այժմ հավասարապես ահեղ մրցակից է աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների՝ ԱՄՆ-ի, հավաքական Եվրոպայի և Ռուսաստանի համար։ Եվ ոչ թե Ուկրաինայում տակտիկական հաղթանակ տանող Ռուսաստանն է աշխարհը 1920-ականներ գլորողը, այլ հենց Չինաստանը՝ տեխնոլոգիական զարգացման իր ներկայիս մակարդակով, այլընտրանքային տնտեսական բլոկի՝ BRICS-ի ամրապնդմանն ուղղված թռիչքային քայլերով և իդեոլոգիական հաղթանակով առ այն, որ սոցիալիստական հասարակարգը կարող է ավելի կենսունակ լինել, քան լիբերալ-դեմոկրատականը։
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Թրամփի ներկայիս քաղաքական կուրսի հաջող շարունակման դեպքում այն Ուկրաինայի ճգնաժամից դուրս կգա կարճաժամկետ կտրվածքով մարտավարական հաղթանակով, բայց գլոբալ և երկարաժամկետ իմաստով՝ ռազմավարական պարտությամբ։
Համաշխարհային բևեռի իր կարգավիճակը Մոսկվան թաղեց Ուկրաինայի դաշտերում թողած իր ոչնչացված ահռելի քանակի ռազմատեխնիկայի ծխերի մեջ և ստիպված է տեղը զիջել Չինաստանին՝ մի կողմից վաստակելով մեկի փոխարեն անվատանգային երկու լուրջ սպառնալիք՝ ի դեմս ԱՄՆ-ի և Չինաստանի և մյուս կողմից հավասարապես կախվածության մեջ ընկնելով նրանցից։
Այս պայմաններում Եվրոպային մերձենալը, որքան էլ տարօրինակ հնչի, կարող է դառնալ աշխարհաքաղաքական բևեռի և իր սուբյեկտայնության կարգավիճակը չկորցնելու միակ փրկօղակը, առավելևս, որ նման խնդիր ունենալու է նաև Ուկրաինայում իր քաղաքական "մահկանացուն կնքող" մյուս սուբյեկտը՝ Եվրոպան։
Ստորև՝ ինչպես է այս իրականությունը տեսնում արհեստական ինտելեկտը»:


«Ընտրություններին մասնակցությունը կլինի պատասխան նրանց, ովքեր ցանկանում են թուլացնել Ռուսաստանը»․ Լավրով (տեսանյութ)
2414:00
«Նստեցրել ես. դինջացա՞ր»․ Բագրատ Միկոյան (տեսանյութ)
3713:36
Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին (տեսանյութ)
9613:30
«Ձեր ձայնի բարձր տոնայնությունն ազդում է ինձ վրա», «դուք էլ իմ վրա եք ազդում». վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
4113:24
«Պարո՛ն Հովակիմյան, գետինը չեք մտնո՞ւմ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
5213:18
«Մարտուն Գրիգորյանն իշխանության կոկորդին է». Տիգրան Աբրահամյան
4013:12
«Իրավունք չունեմ խոսելու. պրոբլեմ եք ստեղծում ինձ համար»․ Ռոբերտ Քոչարյանը՝ լրագրողին (տեսանյութ)
5213:06
«Ձեր չափերը մի՛ անցեք». Վահագն Ալեքսանյանը՝ Շիրազ Մանուկյանին (տեսանյութ)
4713:00