Ուրբաթ, 18 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Հարցը բարձրացնելու պահից ստուգումներ պետք է լինեին բոլոր կետերում»․ Արուսյակ Հոխիկյան

«Հարցը բարձրացնելու պահից ստուգումներ պետք է լինեին բոլոր կետերում»․ Արուսյակ Հոխիկյան
48
Այսօր, 11:36

Լրագրող Նաիրի Հոխիկյանի կինը՝ Արուսյակ Հոխիկյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարզվում է՝ որոշ սննդի կետերում մթերքի վրա «դիխլոֆոս» են փչում, որ բակտերիաները ոչնչանան, մթերքը երկար պահպանի ապրանքային տեսքը, լավ սպառվի։
Էս հարցը բարձրացնելու պահից ստուգումներ պետք է լինեին բոլոր կետերում, ամբողջ մթերքից նմուշառում կամ նման այլ միջոցներ պետք է լինեին։
Որևէ մեկը տեղյակ է՝ ի՞նչ է արվել, կոնկրետ հայտնի դեպքի առումով գոնե որևէ բան ձեռնարկվե՞լ է։
Քանի՞ նման տեղում են մարդկանց թունավորում։
Ինքս մարդասիրության, ներողամտության կողմնակից եմ, մարդկանց հնարավորության տալու, ինքս իմ մեջ մարդուն արդարացնելու սովորություն ունեմ, բայց էստեղ ոչ մի նման բան մտքովս չի անցնում։
Ուղղակի թունավորում են՝ երկու կոպեկի համար, իրենց գրպանի համար։ Վերջ։
Նույն դիխլոֆոսը թող փչեն իրենց տան սննդի վրա ու ուտեն։ Դուրները կգա՞։ Թող ջրով բացեն, խմեն, եթե խնդիր չեն տեսնում (ինչպես հայտնի տեսանյութի տիկինն էր պնդում, թե «լավ եմ անում»)։
Երկու կոպեկի համար էս տեսակ դավաճանական քայլ սեփական ազգի նկատմամբ․․․
Ու պարզվում է՝ տարիներ շարունակ է արվել, շատերն էլ տեղյակ են (վերջին օրերին, համենայն դեպս, շատ նյութեր տեսա էս թեմայով, բայց քանի դեռ հատուկ չի ստուգվել, պայքարել հնարավոր չի)։
Պահածոյի հետ մարդիկ խնդիր են ունենում, տասնյակ տարիներով փորձված տարբերակները իրենց չեն արդարացնում, պատճառաբանում ենք, թե քացախը քացախ չի, ջուրը ջուր չի։
Պարզվում է՝ պատճառը ուրիշ էլ կարող է լինել ու շատ ավելի լուրջ, քան ենթադրել ենք։
Հետևողական եմ լինելու։ Պատկան մարմիններին անհանգստացնելու եմ էս հարցով։ Պատասխանն ու ընթացքը էստեղ կտեսնեք։
Էս մթերքը մեր երեխաներն են ուտում»։

Դիխլոֆոսի ազդեցությունը՝ մթերքի վրա
Դիխլոֆոսի ազդեցությունը՝ մթերքի վրա