«Սա համակարգային խնդիր է»․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջին օրերին մեկը մյուսի հետևից տեսնում ենք անհանգստացնող դեպքեր։
Ծավում խմելու ջրում սնդիկի թույլատրելի մակարդակի գերազանցում, Երևանի կենտրոնում «Դիխլոֆոս»՝ անմիջապես վաճառվող մրգերի կողքին, սննդամթերքում պեստիցիդների, նիտրատների, ծանր մետաղների եւ հակաբիոտիկների մնացորդներ։
Յուրաքանչյուր դեպք կարելի է առանձին քննարկել։ Բայց որպես այս ոլորտի մասնագետ և գիտնական՝ ես այստեղ տեսնում եմ նաև համակարգային խնդիր։
Հայաստանը ժամանակին ունեցել է ուժեղ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային ծառայություն, միասնական համակարգ, լաբորատոր բազա, սանիտարական բժիշկներ, համաճարակաբաններ և հիգիենիստներ։
2002 թվականին այդ միասնական ծառայությունը վերակազմավորվեց տեսչության։ 2013 թվականին տեսչությունը միավորվեց Աշխատանքի պետական տեսչության հետ, իսկ կանխարգելիչ, համաճարակաբանական և լաբորատոր գործառույթների մի մասը կենտրոնացվեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում։
Այսօր գործառույթները բաժանված են մի քանի կառույցների միջև։ Սանիտարահիգիենիկ վերահսկողությունը մի մարմնում է, սննդամթերքի անվտանգությունը մեկ այլ մարմնում, համաճարակաբանական հսկողությունն ու կանխարգելումը՝ մեկ այլ համակարգում։
Այսինքն՝ մարմիններ կան, գործառույթներ և ստուգումներ ևս։
Բայց էլ չկա այն միասնական սանիտարահամաճարակային մասնագիտական համակարգը, որը ռիսկը տեսնում էր մինչև այն խնդիր դառնալը։
Դրան ավելացավ նաև կադրային ճգնաժամը։ 2004 թվականին Բժշկական համալսարանում փակվեց սանիտարահիգիենիկ ֆակուլտետը։ Եթե նախկինում տարեկան պատրաստվում էր մոտ 50 մասնագետ, ապա հետագա տարիներին այդ թիվը կտրուկ նվազեց։
Այսօր հիգիենայի ամբիոնը գործում է, ունենք նաև հետբուհական պատրաստում։ Վերջին տարիներին ստեղծվեց Հանրային առողջության ֆակուլտետ։ Բայց հանրային առողջության մասնագետ պատրաստելը և սանիտարական բժիշկների հզոր դպրոց ունենալը նույն չէ։
Սանիտարական բժշկի գործը միայն խախտում արձանագրելը չէ։ Նրա գործը վտանգը տեսնելն է մինչև հետևանքների առաջացումը։
Վերահսկել ջուրը մինչև այն հասնի մարդկանց։ Սնունդը՝ մինչև այն հայտնվի սեղանին։ Քիմիական նյութերը և պեստիցիդները՝ մինչև դրանց մնացորդները գտնվեն սննդամթերքում։ Շրջակա միջավայրի ռիսկերը՝ մինչև դրանք վերածվեն հիվանդության։
Եվ հենց դրա համար եմ տարիներ շարունակ խոսում հասուն ծառերի զանգվածային, անվերահսկելի հատումների մասին։
Այսօր ծառ ենք կտրում, իսկ վաղը ստանում ենք գերտաքացած փողոց, պակաս ստվեր, ավելի շատ փոշի և անբարեհարմար միկրոկլիմա։
Կանխարգելիչ բժշկությունը հենց սա է. վտանգը տեսնել այսօր, որպեսզի վաղը դրա գինը բնակչությունը չվճարի առողջությամբ։
Եվ այս ամենից հետո ես մի հարց եմ տալիս. սանէպիդծառայության հետ միասին մենք չե՞նք կորցրել նաև կանխարգելման մշակույթը»։

«Իսկ գուցե հակառակորդը հատուկ է իր զինծառայողին ուղարկել»․ Թաթուլ Հակոբյան
4503:06
Հռոմի պապը հայտարարել է մահապատժի անթույլատրելիության մասին
12600:54
«Բանակում գոյություն ունեն հիմնահարցեր, որոնք պահանջում են համակարգային լուծում»․ Ոսկան Սարգսյան
8000:06
Իսահակ եպիսկոպոս Պողոսյանն օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու Խաչերն ու զանգը
95Երեկ, 22:48
Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ)
92Երեկ, 21:48
Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան
111Երեկ, 21:36
Ամերիկացին փորձել է ապօրինի անցնել հայ-վրացական սահմանը, կալանավորվել է
96Երեկ, 18:00
«Լուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերն ինքնասպանություն որակելու վերաբերյալ»․ Միհրան Մախսուդյան
91Երեկ, 17:54