Շաբաթ, 22 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Մարզպետը չգիտի, թե քանի ուսուցիչ է մասնակցել ատեստացիային». Ոսկան Սարգսյան

«Մարզպետը չգիտի, թե քանի ուսուցիչ է մասնակցել ատեստացիային». Ոսկան Սարգսյան
131
Այսօր, 00:12

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մարզպետը չգիտի, թե քանի ուսուցիչ է մասնակցել ատեստացիային, սակայն գիտի, թե քանիսն է դրական արդյունք ունեցել
Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա քավոր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել՝ 2025թ․ փետրվարի 11-ի դրությամբ մարզի հանրակրթական դպրոցների քանի՞ ուսուցիչ է մասնակցել կամավոր ատեստավորմանը, նրանցից քանի՞ տոկոսը ի՞նչ արդյունքներ է ունեցել։ Մարզպետարանից պատասխանել են․ «Տավուշի մարզպետի աշխատակազմը չունի տեղեկատվություն, թե 2025 թվականի փետրվարի 11-ի դրությամբ քանի՞ ուսուցիչ է ներկայացրել հայտ՝ մասնակցելու կամավոր ատեստավորմանը, քանի որ այդ գործընթացը պարտադիր գործընթաց չէ /կամավորության սկզբուքով է/: Արդյունքներից առկա է հետևյալ տեղեկատվությունը՝ 82 ուսուցիչ – 60-69%, 201 ուսուցիչ – 70-100%»: Եթե մարզպետը չգիտի, թե իր ենթակայությամբ գործող մարզի հանրակրթական դպրոցների քանի ուսուցիչ է մասնակցել կամավոր ատեստավորմանը, նա ինչպե՞ս է տոկոսներով ներկայացնում արդյունքները, ինչո՞ւ չի ներկայացնում, թե քանի՞ ուսուցիչ է ատեստավորումից «կտրվել»»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան