Սպանվածի եղբայրը պաշտոն է ստացել․ «Հրապարակ»
![]() 294 Շաբաթ, 22 փետրվարի, 2025 թ., 09:18 «Հրապարակ»-ը գրում է․ «Փետրվարի 5-ի լուսաբացին Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի ՔՊ-ական գյուղապետ Մհեր Ախտոյանի տան մոտ մեծ «ռազբորկա» էր տեղի ունեցել, ծեծկռտուքին մեկ տասնյակից ավելի անձ էր մասնակցել, կրակոցներից Ախտոյանի հորաքրոջ 29-ամյա տղան էր սպանվել, մեկ այլ անձ՝ վիրավորվել։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, հետապնդվում է 9 անձ, որոնցից 5-ի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը, 3-ի նկատմամբ՝ տնային կալանքը, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որը, ենթադրաբար, սպանություն կատարած անձն է։ Մամուլը գրում էր, որ դեպքին անմիջականորեն մասնակցել է Մհեր Ախտոյանը, մինչդեռ Քննչական կոմիտեից դա հերքեցին. «Վարչական ղեկավարը դեպքերին չի մասնակցել, որեւէ կարգավիճակ չունի»: Մերձավանի մեր աղբյուրը հակառակն է պնդում՝ դեպքերի կենտրոնում հենց Մհեր Ախտոյանն է եղել, քննիչներն են որոշել չկալանավորել, որ շարունակի որպես վարչական ղեկավար աշխատել․ «Ինքը 5 ամիս բերդում նստած է եղել՝ ԱԱԾ պադվալում, հետո տարան բերդ, էնտեղից էլ բերեցին վարչական ղեկավար»։ Մեր զրուցակիցը նշեց՝ այս պահին գյուղում լարվածություն չկա, միայն ոստիկաններն են փետրվարի 5-ից այս կողմ ավելացել․ «Ոստիկանները հերթափոխով գիշեր-ցերեկ հսկում են Ախտոյանի տունը և այն մարդկանց տները, ովքեր կասկածվում են սպանությունը կատարելու, մասնակից լինելու մեջ»։ Մերձավանցին պատմեց նաև, որ 29-ամյա սպանվածի եղբորը դեպքերից հետո նշանակել են գյուղի մշակույթի տան տնօրեն, և զուգահեռ անցկացրեց․ «Վազգենին որ խփեցին, ախպորը դրեցին վարչապետ, տենց, էլի․․․․»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Դուք իմ մանկությունն եք վիրավորել. Գյումրիի հետ զգույշ եղեք». Լևոն Հարությունյան (տեսանյութ)
9017:00
«Աշխարհը ներքաշվում է սպառազինությունների խելահեղ մրցավազքի մեջ»․ Լուկաշենկո
8516:52
«Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին»․ Արարատ Միրզոյան
12216:00
«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
11015:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
9814:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
10414:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
21814:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
24214:12
