Շաբաթ, 22 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Չեմ դադարելու կրկնել՝ մենք կոչված ենք հեռացնելու չարիքի իշխանությունը»․ Բագրատ Սրբազան

«Չեմ դադարելու կրկնել՝ մենք կոչված ենք հեռացնելու չարիքի իշխանությունը»․ Բագրատ Սրբազան
126
Այսօր, 12:24

«Չեմ դադարելու կրկնել՝ մենք կոչված ենք չարիքի իշխանությունը հեռացնելու, որպեսզի ունենանք այն կյանքը, միջավայրը, մթնոլորտը, որտեղ կթագավորեն հաշտությունը, ճշմարտությունը, արդարությունն ու սերը»,- ֆեյսբուքյան եթերում ասել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։ «Միջավայր, որտեղ մարդիկ ամեն լումայի համար կռիվ չեն անելու, ապրելու են բարձր երազներով, ամենաշատն ունենալու են մարդու ու Աստծո կարիքը»,- հավելել է նա։