Քրեականներն ու իրավապահները հավասարապես ջանում են ապահովել ՔՊ-ի հաղթանակը. «Ժողովուրդ»
![]() 222 Շաբաթ, 22 փետրվարի, 2025 թ., 09:06 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրու ընտրությունների ֆոնին Փարաքար խոշորացված համայնքի արտահերթ ընտրությունները կարծես երկրորդ պլան են մղվել: Սա փաստում է նաև թեկնածուների թիվը: Թեև Գյումրիում տարբեր ուժեր ու քաղաքական դեմքեր են քաղաքապետ դառնալու հայտ ներկայացրել, Փարաքարում հիմնական թեկնածուները երկուսն են․ մեկը ՔՊ-ից Լյուդվիգ Գյուլնազարյանն է, ով 2024 թվականին՝ սկանդալային միջադեպի էպիկենտրոնում հայտնվելուց հետո, հրաժարական էր ներկայացրել, մյուս թեկնածուն ընդդիմադիր Վոլոդյա Գրիգորյանն է «Ապրելու երկիր» կուսակցությունից: Բարձրացված աղմուկից հետո նա հրաժարական տվեց, և երբ ՔՊ-ն մի քանի հարյուր քաղաքացիների մեջ նոր փրայմերիզ (ներկուսակցական ընտրություններ) կազմակերպեց, Լյուդվիգ Գյուլնազարյանը այս տարվա հունվարին վերընտրվեց որպես ՔՊ թեկնածու: Տեղեկանում ենք, որ ինչպես Գյումրիում, այնպես էլ Փարաքարում ՔՊ-ն դիմել է քրեական դեմքերին, մեծահարուստներին իրենց հաղթանակն ապահովելու համար: Նրանց են միացել նաև իրավապահները, որոնք փետրվարի 6-ին Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած կրակոցների և սպանության գործով հիմնականում թիրախավորում և կալանավորում են ընդդիմադիր թեկնածուի կողմնակիցներին՝ կոտրելով սկսված պայքարը»: Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
322Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
327Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
332Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
220Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
282Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
259Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
244Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
294Երեկ, 09:52
