«Մտադիր եմ հացադուլը շարունակել ԱՄՆ դեսպանատան և ԵՄ գրասենյակի մոտ»․ Լևիկ Խաչատրյան
![]() 270 Հինգշաբթի, 13 մարտի, 2025 թ., 00:18 Ի պաշտպանություն Բաքվում անօրինաբար դատվող Ռուբեն Վարդանյանի, Արցախի մյուս ռազմաքաղաքական ղեկավարների և ադրբեջանական բանտերում պահվող ռազմագերիների ու քաղաքացիական անձանց՝ մարտի 3-ից ՄԱԿ-ի գրասենյակի առջև հացադուլ հայտարարած Լևիկ Խաչատրյանը երկու օր առաջ տեղափոխվել էր Հայաստանում ՌԴ դեսպանատան առջև, իսկ այսօր առավոտվանից արդեն Ֆրանսիայի դեսպանատան առջև է: Խաչատրյանը հայտնել է, որ ակցիան մտադիր է շարունակել նաև Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ դեսպանատան, այնուհետև ԵՄ գրասենյակի մոտ: «Որոշեցի պայքարս շարունակել Մինսկի խմբում ընդգրկված երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, դեսպանատների առջև, ուշադրություն գրավել, որպեսզի ավելի լուրջ վերաբերվեն այս ամենին: Ադրբեջանը մեղադրանք է ներկայացրել, թե մեր գերիները ահաբեկիչներ են: Հետևաբար, հարց՝ Մինսկի խմբի համանախագահ երկրներին: Երբ նրանց ներկայացուցիչները այցելում էին Արցախ, հանդիպում ղեկավարների հետ, հետո գնում Ադրբեջան, նշանակում է՝ նրանք սկզբից ահաբեկիչների՞ն էին այցելում: Այս հարցին իրենք պետք է պատասխանեն: Ինձ թվում է, որ որպես գերտերություն Ռուսաստանը կարող է ճնշում գործադրել կամ իր հեղինակությունը գործադրել արդարությունը վերականգնելու համար: Ինչպե՞ս էին պայմանավորվել: Բոլոր գերիները պետք է ետ դառնան․․․ Պետք է այս հարցում բոլորը միավորվեն, բողոքի ակցիաներ անեն տարբեր երկրներում, Ադրբեջանի դեսպանատների առջև, որպեսզի աշխարհը ուշադրություն դարձնի»,- նշել է Խաչատրյանը։ |
«Օրենքով արգելված ոչ մի բան չի հայտնաբերվել ՀԷՑ-ում»․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
212:54«Գրադացիան ամբողջացավ՝ Շիշ բռնող, Շիշ նետող, Շշարգել». Վահագն Սարոյան (տեսանյութ)
8012:30«ՀայաՔվե»-ի ակցիան՝ Գլխավոր դատախազության դիմաց․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8312:18«Կարևոր է՝ բոլորիս ուշադրությունը սևեռել Մայր Աթոռի վրա». Քրիստինե Վարդանյան
9511:48«Չեմ հրում, ընդամենը ձեռքս եմ ազատում». Հակոբ Արշակյան
11711:36Ինչպես է Հակոբ Արշակյանը հրում հղի կնոջը (տեսանյութ)
13911:30«Հավաքից հետո ագրեսիան ավելացել է․ կարծում եմ՝ ձերբակալության որոշում կլինի»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
12711:18«Լուրջ խնդիրներ կլինեն, եթե ՀԷՑ-ի գլխամասը չաշխատի»․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
10410:54