Փաշինյանին անհանգստացնում է գերիների վերադարձի թեմայի տարածումը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բաքվի բանտերում պահվող և խոշտանգվող հայ գերիների վերադարձի հարցը օրեցօր թիվ մեկ օրակարգ է դառնում և՛ Հայաստանում և՛ դրա սահմաններից դուրս, ինչը ակնհայտորեն սկսել է անհանգստացնել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը:
Տարբեր հարցումներով ամենամտահոգիչ թեման վերջին օրերին հայ գերիների վերադարձն է, որի մասին քննարկումներ են իրականացվում եվրոպական կառույցներում, Փարիզում է ընթրիք կազմակերպվել Ֆրանսիայի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ, ԱՄՆ նախագահին նամակ է ուղարկվել՝ քրիստոնյա հայերին ազատ արձակելու խնդրանքով:
Եվ այս ստվերում է հայտնվել Նիկոլ Փաշինյանն իր իշխանության հետ, որին բոլոր կողմերը, ներսում թե դրսում, համարում են անկարողների խումբ:
Հիշեցնենք, որ 2020 և 2023 թվականներից տարբեր իրավիճակներում գերեվարված մի խումբ հայերի Բաքվի բանտերում մինչ օրս խոշտանգում են, որի մասին առաջին բարձրաձայնումը արեց Ռուբեն Վարդանյանը: Արդեն 24 օր նա կյանքն ու առողջությունը մաշեցնող հացադուլով շարունակում է պայքարել բոլոր գերիների ազատության եւ առողջության համար, ու նրա այդ քայլը ակնհայտորեն տվել է իր արդյունքը՝ համընդհանուր ուշադրության տեսանկյունից:
Նիկոլ Փաշինյանն իր անկարողությունից մե’կ թուրք լրագրողների հետ է հանդիպում (և ոչ մի խոսք դեռ չկա՝ ինչ է նա ասել մեր գերիների մասին), մե՛կ հրահանգում է՝ իր ընդդիմախոսներին «փռեն ասֆալտին», մե՛կ էլ Սերժ Սարգսյանի նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրում:
Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանն իր իշխանության անկարողությունը փորձում է կոմպենսացնել ներքին ճնշումներով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

«Հայաստանը թևակոխել է ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
416:48
«Դատական նոր հատակների ճեղքում»․ Մարատ Եգանյան
2716:36
«Ամենօրյա ռեժիմով վախի մթնոլորտ են ստեղծում․ սա այլանդակ մոտեցում է»․ Վահագն Մելիքյան (տեսանյութ)
3516:24
«Ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ տեղի ունեցողը քաղաքական վենդետա է»․ Իվետա Տոնոյան (տեսանյութ)
5815:54
Իսրայելի պաշտպանության նախարարը կրկին սպառնացել է Իրանին
12515:49
«Իրենց կյանքը լավ բարենորոգել են, հիմա էլ արտաքին հրամաններ են կատարում»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
6015:42
«Ինքն իրենից պետք է դժգոհի․ դատավորն ո՞վ է, որ հակառակ գնա»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
6015:24
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4915:06