«Փաշինյանը հույսը դրել է ժամանակի ու «պատահական, երջանիկ» հանգամանքների վրա». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. ««Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։ Պատերազմի համար որևէ հիմք չկա»,- այսօր ԱԺ-ում ասել է Նիկոլ Փաշինյանը:
Իհարկե, հիանալի կլիներ, եթե Փաշինյանի պնդումը գոնե հեռավոր աղերս ունենար իրականության հետ:
Սակայն անգամ խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստը, որն ամենևին ինստիտուցիոնալ, երաշխավորված խաղաղության մասին չէ, Բաքուն հրաժարվում է ստորագրել՝ առաջ քաշելով երկու նախապայմաններ:
Ի դեպ, ակնառու է, որ այդ նախապայմանները, որոնք վերաբերում են Մինսկի խմբի լուծարմանը և Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը, Փաշինյանը, մեծ հաշվով, պատրաստ է բավարարել:
Այս հարցերում Փաշինյանի առարկությունները բովանդակային չեն ու կապված են ժամկետների հետ: Դրա է համար է, թերևս, նա պնդում, որ պատերազմի հիմք չկա, այլ խոսքով՝ նոր զիջումների մասին է ակնարկում:
Սակայն նույնիսկ այս խնդիրները Բաքվի համար պատրվակ են. նրա համար ստրատեգիականը մնում է, այսպես կոչված, միջանցքի հարցը:
Անթալիայի իր ելույթում Բայրամովն ուղիղ խոսում էր այդ մասին՝ «անխոչընդոտ ճանապարհ» ձևակերպումով:
Սա ավելին է, քան նկարագրված էր Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում:
«Ինքնիշխանական» Փաշինյանն իբրև թե միջանցք չտալու (իրականում՝ փաստաթղթում խոսք չկար Զանգեզուրի միջանցքի մասին) պատրվակով մերժեց ռուսական միջնորդությունը ու հայացքը նետեց «փրկիչ» Արևմուտքի ուղղությամբ՝ չնայած հիմա Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Միջին միջանցքի (որի մասն է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը) համատեքստում կիրառում է նույն ադրբեջանական թեզերը՝ դրանք փաթեթեավորելով «անխափան սահմաններ» ձևակերպումով:
Փաշինյանը հույսը դրել է ժամանակի ու «պատահական, երջանիկ» հանգամանքների վրա:
Դարձյալ պնդում եմ՝ կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում Հայաստանի համար նվազ ռիսկային լուծումներ նկարագրված էին հենց Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում:
Նիկոլ Փաշինյանը մեծ սիրով նպաստեց այդ ստատուս-քվոյի փլուզմանը ու հիմա տրամաբանական հարց է ծագում՝ ինչպե՞ս է նա միջանցքի հարցում չեզոքացնելու Բաքվի պահանջները, երբ Հայաստանի և Ադրբեջանի ուժային դիսբալանսն ավելի է մեծացել և չկան ազդեցիկ միջնորդներ:
Այս հարցի պատասխանը Փաշինյանը չունի, հետևաբար՝ խաղաղության մասին նրա պնդումները փաստազուրկ են»:

«Աղքատների դիմումները մերժում են, իրենք՝ ինքնապարգևատրվում»․ Ոսկան Սարգսյան
9301:06
«Աչքաթող անելով՝ մենք մի օր հայտնվելու ենք աղանդավորական դիկտատուրայի կառավարման ներքո»․ Հարութ Ուլոյան
10500:24
«Եթե ադրբեջանցին պատասխանատվության չենթարկվի, ապա ՀՀ-ն չի ընդունում, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահման կա»․ Ստեփան Դանիելյան
9600:18
«Հաջի՛և, ՀՀ-ում բոլորը Նիկոլ չեն, կան ազգային արժանապատվություն ունեցողներ»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
10500:06
«Կապիտուլյացիոն խաղաղությունը թղթե տնակ է, որն ամեն ժամ կարող է բռնկվել»․ Միհրան Հակոբյան
73Երեկ, 23:42
«Սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ»․ Հրայր Կամենդատյան
90Երեկ, 23:12
«Արցախը փրկօղակ էր, որի տարածքն ապահովում էր ՀՀ անվտանգությունը»․ Վարդան Ոսկանյան
86Երեկ, 22:36
«Սարերում հո ցանկապատ չե՞ն դնելու, գյուղերում պետք է շուն պահեն, թշնամու մոտենալը զգուշացնի»․ Արմենակ Մարկոսյան
87Երեկ, 22:18