«ՔՊ-ական պատգամավորներն ընդդեմ կառավարության»․ «Հրապարակ»
![]() 270 Հինգշաբթի, 06 նոյեմբերի, 2025 թ., 09:12 Հրապարակը գրում է․ «Իշխանական պատգամավորներն այնքան թքած ունեն օրենսդիր աշխատանքի վրա, որ դարձել են կառավարության նախագծերը տապալողներ։ Երեկ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ներկայացրած նախագիծը բացասական եզրակացություն ստացավ միայն այն պատճառով, որ հանձնաժողովի ՔՊ-ական մեծամասնությունից ընդամենը 3 պատգամավոր էր նիստին ներկա՝ նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Ալխաս Ղազարյանը եւ Կարեն Սարուխանյանը, իսկ նախագծին առնվազն 4 կողմ էր հարկավոր: Քվեարկությունից հետո միայն, երբ Վլադիմիր Վարդանյանը զարմանք հայտնեց, թե ինչու չեն ներկայացել, քանի որ բոլորը պատշաճ ծանուցվել են նիստի մասին, շնչակտուր քննասենյակ մտավ Տրդատ Սարգսյանը, բայց, ինչպես ասում են, գնացքը գնացել էր, եւ ՔՊ-ն իր ձեռքով տապալեց կառավարության բերած նախագիծը, որն էլեկտրոնային ծանուցումների մասին էր: Հիշեցնենք․ ներդրվում է էլեկտրոնային ծանուցումների ամբողջական մեխանիզմ, որպեսզի 2026 թվականի սկզբից ֆիզիկական եւ իրավաբանական անձանց այդ համակարգով ծանուցեն»։
|

«Խոսքս ուղղում եմ ազգային քաղաքական դաշտի գործիչներին»․ Վարուժան Գեղամյան
1909:00
«Իշխանության անօրինականությունների դեմն առնելու մեկ տարբերակ կա»․ Վահե Հովհաննիսյան
19303:06
«Ավելի լավ է մտածենք՝ ինչ ենք անելու Իրանի վրա հարձակման դեպքում»․ Նաիրի Հոխիկյան
24300:02
«Ի՞նչ եղավ հայկական արբանյակը, որի վրա մեշոկով փող էին ծախսել»․ Ոսկան Սարգսյան
174Երեկ, 23:48
«Ո՞վ է վճարելու թոշակների «բարձրացման» գինը»․ Սուրեն Սուրենյանց
175Երեկ, 23:42
«Սա վկայում է Իրանի շուրջ էսկալացիայի վտանգի պրակտիկության մասին». Հակոբ Բադալյան
159Երեկ, 23:30
«Ինչո՞ւ ամերիկյան հսկայական զինուժի սպառնալիքին դեմ հանդիման Իրանը չի հանձնվում»․ Վարդան Ոսկանյան
196Երեկ, 22:56
«2021 թվականին էլ խոհեմ առաջարկ արեց, որը չընդունվեց»․ Վարազդատ Հարությունյան
174Երեկ, 22:42
