Սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում` հորդառատ

Ուշադրություն
Ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, ապրիլի 16-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան առատ տեղումներ, առանձին լեռնային մարզերում ձյան ծածկը կարող է հասնել 30-40սմ և ավել։ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտում, որտեղ առկա է պտղատուների ծաղկում ցրտահարություններ չեն սպասվում։ Ապրիլի 17-19-ը տեղումները ժամանակավորապես կդադարեն, իսկ օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Ապրիլի 16-ին ժամանակ առ ժամանակ, 20-ին երեկոյան ժամերին սպասվում է անձրև: Ապրիլի 17-19-ին, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 
Հանրապետության տարածքում՝
Ապրիլի ապրիլի 17-ի գիշերը, 20-ի ցերեկն՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում հորդառատ, լեռնային շրջաններում, ինչպես նաև Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռներում ձյան տեսքով: Ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ին, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2- 5մ/վ: Ապրիլի 16-ն առաձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-20-ն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։
Երևան քաղաքի ապրիլի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 28°C (2008թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա -1.6°C (1980թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 12.7°C
Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ:

«Դավալեցիների վրա սև ամպեր են կուտակվում». Արգիշտի Կիվիրյան
5117:12
«Շենգավիթի տարածքն է. մայթը բացազատեք, ավտոմեքենաներին մի թողեք թեք դիրքով և երկշարք կայանեն». Տիգրան Դավուդյան
8116:12
«Սպառվել է «հեղափոխական» բանանի մոգական ուժը». Կարեն Հեքիմյան
7415:36
Ֆրանսիայում բողոքի ցույցերի պատճառով արգելվել են հրավառությունները
13015:07
Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
8914:18
«Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր է երկու ճանապարհով՝ արտաքին և ներքին». Հակոբ բադալյան
9213:54
«Ընդդիմությունը, քաղհասարակությունը, մտահոգ բոլոր քաղաքացիները լծվել են ապացուցվածն ապացուցելու անտեղի գործընթացին». Վահան Հովհաննիսյան
8813:48
Օդեսայի երկրամասում ավելի քան 40 հազար մարդ հոսանքազրկված է ՌԴ-ի ԶՈւ-ի՝ էլեկտրակայանին հասցված հարվածից հետո
15013:24