Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան

«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան
24
Այսօր, 09:36

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանի ֆեյսբուքյան գրառումը. «Եվրոպական մի շարք երկրներում գնալով ավելի մեծ դժգոհություն է հասունանում։ Ի վնաս բնիկ ժողովուրդների այն քաղաքականությունից, որի հետևանքով հարկատուների միջոցները հատկացվում են ֆինանսական վերահսկողության և հաշվետվողականության վերաբերյալ լուրջ հարցեր առաջացնող ծրագրերին։
Բայց այստեղ մի հետաքրքիր հակասություն կա․ մարդիկ դժգոհում են, քննադատում, բողոքում, իսկ ընտրությունների օրը հաճախ կրկին իրենց ձայնը տալիս են նույն քաղաքական ուժերին, որոնց վարած քաղաքականությունից դժգոհ են։ Շուտով ընտրություններ են Իսպանիայում։ Հետաքրքիր է՝ ինչ գնահատական կտա իսպանացի ընտրողը Պեդրո Սանչեսի կառավարության վարած քաղաքականությանը։ Միգրացիոն քաղաքականություն, բնակարանային ճգնաժամ, անօրինական բնակեցումների խնդիր, աշխատաշուկայում մրցակցության աճ, սոցիալական բեռի ավելացում․ սրանք հարցեր են, որոնց պատասխանները իսպանական իշխանությունները պարտավոր են տալ սեփական քաղաքացիներին։ Տեսնենք՝ Իսպանիան նույնպես կշարունակի՞ նույն քաղաքական ուղին, թե՞ ընտրողները կպահանջեն իրական հաշվետվողականություն։ Եվրոպական ժողովրդավարության ամենամեծ փորձությունը միայն իշխանություն ընտրելը չէ, այլ նաև սեփական ընտրության հետևանքների համար պատասխանատվություն կրելը»։