«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է մարդկանց պառակտումից»․ Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քանի որ իշխանութան ներկայացուցիչները ոչ միայն չեն դադարեցնում արցախցի մեր հայրենակիցների նկատմամբ ատելության և անհանդուրժողականության քարոզը, այլ անգամ խորացնում են լարվածությունը, ապա սա քաղաքական հաշվարկված, մտածված քայլ է՝ հստակ գիտակցելով, որ պառակտում են հասարակությունը և սերմանում ներազգային թշնամանք, գիտակցելով, որ խոսքը ոչ միայն բռնի տեղահանված, այլ շատ ավելի լայն պառակտման մասին է:
Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից:
Դրա համար էլ նա այս արատավոր երևույթները խրախուսում է, իսկ յուրայիններին՝ հովանավորում, քանի որ իշխանության հենարան են ապահովում:
Հայ ժողովրդի մեջ չեն կարող լինել բաժանումներ ու խտրականություն: Համերաշխությունն ու փոխադարձ հարգանքն են մեր իրական առաջընթացի երաշխիքներից»:

«Հիմա Սյունիքն է լինելու վտանգի տակ․ իշխանությունը կարողանում է մեր ժողովրդին «քնեցնել»»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
1222:42
«Գյուղերում արագ-արագ ասֆալտ են փռում, որ ձայն հավաքեն՝ տապալելով ամբողջ բյուջեն և չլուծելով խնդիրները»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
5022:00
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Աղոթքի նախաճաշ» միջոցառման պաշտոնական ընթրիքի ժամանակ (տեսանյութ)
6721:06
«ՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին»․ Ռուբեն Մելիքյան
6520:54
«Կսպասեն՝ աժիոտաժը կանցնի, հետո կիմանանք, որ «վծիխարյա» սրան հետ են տվել». Կոնստանտին Տեր-Նակալյան
7219:48
Շվեյցարիայի նախագահը տարեվերջին կլքի Դաշնային խորհուրդը
15919:00
«Սա շարունակվող կապիտուլյացիա է»․ Ոսկան Սարգսյան
7617:36
«Սա բավական է՝ եզրակացություն կազմելու ՀՀ ներքին և արտաքին անվտանգության, դրա ինստիտուտների իրական վիճակի մասին». Տիգրան Աբրահամյան
8217:12