«Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր է իրականացնել բացառապես սոցիալական հիմքով»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քաղաքական օրակարգ է բերվում Փաշինյան Նիկոլի իմպիչմենտի հարցը:
Ենթադրաբար՝ խնդիր է դրված իմպիչմենտի վերաբերյալ քննարկումների ընթացքում ոտքի հանել հասարակությանը և վերջինիս ճնշմամբ կորզել որոշ ՔՊ-ականների քվեներ:
Նախ՝ ՔՊ-ականներ, որպես այդպիսիք, գոյություն չունեն: ՀՀ ԱԺ-ում կան բազմաթիվ փաշինյաննիկոլներ, որոնք ՀՀ ԱԺ-ում մեծամասնություն են կազմում: Որքան էլ հասարակական ճնշում լինի, տրամաբանական չէ, որ փաշինյաննիկոլները Փաշինյան Նիկոլին իմպիչմենտ հայտնելու կողմ քվեարկեն:
Բացի դրանից՝ Հայաստանի բնակչությունը ոտքի չի կանգնում նույնիսկ Արցախի, Արծվաշենի և ՀՀ այլ տարածքների փաստացի կամ հավանական կորստի և դրա կանխման համար, էլ ուր մնաց անտրամաբանության համար ոտքի կանգնի:
Իշխանափոխություն անհրաժեշտ է, սակայն այն պետք է լինի տրամաբանված և իրագործվի ճիշտ պահին:
Այսօրվա իրականությունը հուշում է, որ Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր է իրականացնել բացառապես սոցիալական հիմքով: Ցավոք, ազգային գաղափարները բնակչության շրջանում այլևս «նորաձև» չեն»:

«Դուք փորձել եք ՀՀ ժողովրդին դարձնել սուպերմարկետի դախլում դրած ապրանք»․ Վահագն Ալեքսանյան
615:06
«Մեկ էլ Թուրքիան ու Ադրբեջանն են Դաշնակցության դեմ նման ոճով պայքարում»․ Սաթիկ Սեյրանյան
1315:00
«Գերու կարգավիճակ ունի մի ամբողջ խմբակցություն՝ այդ անձի ձեռքին»․ Վահագն Ալեքսանյան
2514:48
«ՔՊ-ն և Առուշ Առուշանյանը կապիկությո՞ւն էին անում ժողովրդի հանդեպ»․ հարց՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
5014:36
«Ռուսաստանը երբեք չի փոխել իր դիրքորոշումը Ուկրաինայի շուրջ բանակցություններում»․ Լավրով
7714:13
«Իր խոսույթով չի տարբերվում թուրքերից»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
6113:48
«Դուք այս ամբիոնից ունեցաք ֆաշիստական ելույթ»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
5713:36
«Դուք ձեր էությամբ ՀՀՇ-ական եք եղել ու դրանից սերված՝ ՔՊ-ական»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
5813:24