Չորեքշաբթի, 07 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Լրագրողների աշխատանքը խոչընդոտեցին, սակայն որևէ անձ մեղադրյալի կարգավիճակ չունի. «Ժողովուրդ»

Լրագրողների աշխատանքը խոչընդոտեցին, սակայն որևէ անձ մեղադրյալի կարգավիճակ չունի. «Ժողովուրդ»
167
Այսօր, 08:48

«Ժողովուրդ»-ը գրում է. «Լրագրողներին իրենց գործունեության համար հատկացված օթյակից բռնությամբ դուրս հանելու (12.06.2024թ-ին) գործով մինչ օրս որեւէ անձ մեղադրյալի կարգավիճակ չունի։
ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ քրեական վարույթը նախաքննության փուլում է, կարգավիճակով որեւէ անձ չկա գործում:
Նշենք, որ լրագրողներին իրենց գործունեության համար հատկացված օթյակից բռնությամբ դուրս հանելու գործով արդեն 5 լրագրող տուժող են ճանաչվել: Այս վարույթի հիմքը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի դիմումն է:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին, երբ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անթույլատրելի տեսակի նռնակներ էին պայթեցնում ոստիկանները, ԱԺ-ում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ լրագրողներին բռնությամբ դուրս հանեցին լրագրողական օթյակից, որպեսզի նրանք ԱԺ նիստը չլուսաբանեն: Այս առիթով ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ Քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, եւ սկսել են Արաբկիրի բաժին հրավիրել օթյակում գտնված լրագրողներին՝ նրանց տուժող ճանաչելով: Տուժած լրագրողների թիվն այս պահին 5-ն է:

Փետրվարի 24-ին կոմիտե են հրավիրվել «24 նյուզ»-ի լրագրող Հերմինե Միքայելյանը, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանը, «5-րդ ալիք»-ի լրագրող Կարինե Մանգասարյանը, News.am-ի լրագրող Ռուզան Խաչատրյանը, որոնք ճանաչվել են տուժող և հարցաքննվել են:

«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը կոնկրետ անուններ է տվել, թե ում ներկայությամբ են լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտել, և ով է կանգնած վերահսկել իրավիճակը:

Այս պահին նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չենք հայտնում, սակայն հետևում ենք Կոմիտեի քննության ընթացքին՝ սպասելով պատասխանատու պաշտոնյաներին պատասխանատվության կանչելու գործընթացին:

Բայց 2 ամիս է քննություն է իրականացվում, կոնկրետ անուններ են տրված, սակայն մինչ օրս Կոմիտեում դեռ կոնկրետ քայլերի չեն դիմում»։