«Սահմանային անցակետերում բաժիններ են փակվել, որից հետո թմրաշրջանառության ծավալներն աճել են»․ Ռուստամ Բաքոյանը՝ Արփինե Սարգսյանին
![]() 272 Չորեքշաբթի, 07 մայիսի, 2025 թ., 18:42 «Մինչև 2024թ․ ապրիլը բոլոր սահմանային անցակետերում գործել է մասնագիտացված ստորաբաժանում թմրամիջոցների դեմ պայքարի գծով՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում, սակայն կրճատումներ են տեղի ունեցել և 5 սահմանային բաժին և 4 բաժանմունք փակվել է, որից հետո թմրաշրջանառության թիվն աճել է ՀՀ-ում»,- այսօր ԱԺ-ում դիմելով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին, այս մասին նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։ Նախարարն արձագանքեց՝ ընդգծելով, որ Քննչական մարմինների միավորման տրամաբանության մեջ լուծարումներ են եղել, բայց դա միտված է եղել էլ ավելի արդյունավետ նախաքննություն իրականացնելուն։ «ՀՀ-ում այս պահին գործում է 2 քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտեն և Քննչական կոմիտեն։ 2025թ․ 3 ամիսների ընթացքում իրավապահ համակարգը առգրավել է 173կգ 942 գ տարբեր տեսակի թմրամիջոց։ Իսկ 2024թ․ նույն ժամանակահատվածում առգրավվել է 39կգ թմրամիջոց։ Այսինքն՝ կոնսոլիդացիայի արդյունքում ունեցել ենք արդյունավետության բարձրացում»,- ասաց նախարարը։ Բաքոյանը կարծիք հայտնեց․ «Գուցե 2025 թվականին թմրամիջոցների ծավալներն են շատ եղել, չենք կարող բացառել, որ հենց այդ տրամաբանության մեջ է ավելի շատ բացահայտվել»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
