«Եթե մամուլով առաջնորդվեմ, ձեզ կախաղան պիտի հանեմ, լցնեմ ԱԱԾ-ի պադվալները». Նիկոլ Փաշինյանը` ընդդիմությանը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն Ազգային ժողովում նկատեց. «Նիկոլ Փաշինյանն այստեղ հպարտանում է, թե Wizz Air-ի ուղղություններն ավելացել են: Հիշենք՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 4,5 միլիարդ էր տրամադրել Fly Arna ավիաընկերությունն ստեղծելու համար, այն տապալվել է և հարկատուների գրպանից այդքան գումար մսխվել է: Եվ դեռ ՀՀ-ին դատի են տվել: Air Arabia-ն, որ մաս էր կազմում այս կազմակերպությանն, պնդում է, որ եղել են որոշակի խոստումներ Փաշինյանի կողմից, որոնք չեն իրականացվել և այդ հիմքով էլ ՀՀ-ին դատի են տվել:
Փաշինյանի կառավարության ժամանակ է, որ ՀՀ-ն հայտնվել է Եվրոպական միության սև ցուցակում: Այս ամեն ֆոնին Wizz Air-ի՝ մի քանի ուղղություններ ավելացնելու մասին խոսելն այդքան էլ տպավորիչ չէ, այն էլ այն դեպքում, երբ Կառավարությունը մի քանի ուղղություներով էլ սուբսիդավորում է իրականացնելու»:
Աննա Գրիգորյանը նաև տարակուսեց, թե ինչ հպարտանալու բան կա, որ մեդիաներում կոռուպցիոն բացահայտումներ են արվում. «Հպարտանալու առիթ կլիներ, եթե իրավական հետևանք լիներ, ԱՆԻՖ-ով մի մեղադրյալ չկա։ Եթե չկա, եկել ի՞նչ եք ասում։ Ի՞նչ կոռուպցիայի հետից գնալ... Ի՞նչ բյուջե լցնել կոռուպցիոն նախկին սխեմաների համար։ Դուք էդ քաղաքական կամքը չունեք, ձեր թիմին պատասխանատվության ենթարկելու համար, դա ուղիղ ասեք»։
Փաշինյանն էլ հայտարարեց, թե հպարտանալու բան կա, որ Հայաստանը մամուլի ազատության համաշխարհային ինդեքում 34-րդ տեղում է։ «Ինչ մնում է բացահայտմանը, դա սկսում է հրապարակայնությունից, բոլոր այն դեպքերում, երբ քրեական պատասխանատվության ենթակա մարդ կա, քրեական պատասխանատվության մարդը ենթարկվում է։
ՀՀ-ում մամուլը չի դատական իշխանություն, եթե մամուլի հրապարակումներով առաջնորդվենք, ձեզ կախաղան էինք հանել ու Հայաստանից արտաքսել էինք։ Բա ձեր մասին ի՞նչ են գրում, գրում են, որ դուք օտարերկրյա շպիոններ եք, ինչ գործ ունեք դուք էս դահլիճում նստած։ Եթե մամուլով առաջնորդվեմ, սաղիդ պիտի տանեմ՝ լցնեմ ԱԱԾ-ի պադվալը»,- հունից դուրս եկավ վարչապետը։

«Գիտությունների ակադեմիա, Պատմության ինստիտուտ, չկա՞ն միջազգային գործընկեր կազմակերպություններ, որոնց միջոցով պետք էր աղմուկ բարձրացնել». Վահե Լոռենց
3123:24
«Երբ գրից ու գրքից խոսեն Էրդողանը, Ալիևը և Հաջիևները, ճիշտ կանեն՝ լռեն. այս հարթությունում խոցելի են». Արամ Սարգսյան
5623:06
«Աշխարհի մյուս երկրները պետք է փոխհատուցեն ԱՄՆ-ի՝ Հորմուզի նեղուցում անվտանգության ապահովման ծախսերը». Թրամփ
8422:48
«Իշխանական միջանցքներում «հայկական Արցախ» փնտրելը հանցավոր ինքնախաբեություն է». Մհեր Մելքոնյան
5222:36
«Ադրբեջանի հետ խաղաղության փուչիկի պայթյունի ձայնը ուժգին է լինելու». Ոսկան Սարգսյան
5622:24
««Ուժեղ Հայաստան»-ը հոգեբանական դիսկոմֆորտ և նյարդայնություն է պատճառում կառավարող մեծամասնությանը». Հակոբ Բադալյան
5221:54
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռուս Եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի կառավարչին
5421:30
«Արցախում հայկականության հետքերը վերացնելու փորձերն ունեն երկու գլխավոր դերակատար՝ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը». Մանե Թանդիլյան
6720:18