«Ձեզ պետք լինի, 5 րոպեում իրավապահ համակարգին կհավաքեք ու հանձնարարություններ կտաք»․ Գառնիկ Դանիելյան
![]() 264 Չորեքշաբթի, 07 մայիսի, 2025 թ., 19:06 «Բախտներս բերեց հարց տալու հնարավորություն ունեցանք, դահլիճից էլ չհեռացրեցիք»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ նշեց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Դե մյուս նիստին դուք՝ ձերոնցով հավաքվե՛ք, մեկդ մյուսին ասե՛ք՝ մեծարգո, ձերդ գերազանցություն, հա՛րց տվեք, մի՛ սպասեք, որ պատասխան տան։ Վերջացրե՛ք, գնա։ Հիմա մենք եկել ենք այստեղ հարցեր ենք բարձրաձայնում, որ պետք է Կառավարության ղեկավարն ու անդամները ուշի-ուշով լսեն, գրի առնեն, գնան հետամուտ լինեն՝ ասեն՝ տեսնենք որտեղ է կատարվում, ինչ կոռուպցիոն մեխանիզմներ ու սխեմաներ են կատարվում։ Ասում եք՝ էս ի՞նչ հարցեր եք տալիս, բա ի՞նչ անենք, հարցեր չտա՞նք»,- դժգոհեց պատգամավորը։ Անդրադառնալով Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի մասնակցությամբ միջադեպին և դրա վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի արձագանքին՝ Դանիելյանը նշեց․ «Բա որ մեկը կար էդ կուսակցությունից, չնչակտուր գնացել էր, ասում էր՝ Ես Մասիվի սուվերենությունը փրկեցի, ասում էր՝ մեր կուսակցությունը պարապած տղերք ունի․․ Ծեծի են ենթարկում, խոշտանգում․․․ Հիմա էլ ասում ենք՝ այնտեղ կոռուպցիոն ռիսկեր կան, ասում եք՝ բա ես ժամանակ ունե՞մ, կոռուպցիոն ռիսկերը, թաղապետը․․․, դա իմ տիրույթում ա՞։ Բայց որ ձեզ պետք լինի, 5 րոպեում իրավապահ համակարգին, դատախազնին, ոստիկանության պետին կհավաքեք ու հանձնարարություններ կտաք»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
