«Ազատամուտի մոտակայքում ականազերծման աշխատանքները կապ ունե՞ն սահմանազատման հետ»․ Գառնիկ Դանիելյան
![]() 287 Չորեքշաբթի, 07 մայիսի, 2025 թ., 19:30 «Դժվարանում եմ ասել, թե Ազատամուտի մոտակայքում ինչ ականազերծում կարող է տեղի ունենալ»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին, նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես ուրիշ բան կարող եմ ասել. էն օրը գնացել էի Ոսկեպարի եկեղեցի և ինձ համար զարմանքով արձանագրեցի, որ հենց մուտքի մոտ որոշակի փշալարեր կան։ Մեր գործընկերներին ասացի, որ դա կարող է սխալ տպավորություն թողնել․․․ Պարզեցի, որ այդ հատվածում որոշակի ականային մտավախություններ կան, և ՊՆ-ն և սահմանապահները փշալարով փակել են, որպեսզի ևս մեկ անգամ ականազերծման աշխատանքներ իրականացնեն»։ Ինչ վերաբերում է սահմանազատման հետ կապված աշխատանքներին, Փաշինյանը նշեց․ «Դուք գիտեք, որ այս ընթացքում սահմանազատման աշխատանքներ, առանց դրանց մասին հայտարարելու, տեղի չեն ունեցել և տեղի չեն ունենալու և չեն կարող տեղի ունենալ, որովհետև սահմանազատումը սկսվում է, զուգահեռ տեղեկատվություն է տեղի ունենում: Այսինքն՝ այդ սպասումը ձևավորել, որ թաքուն կարող է սահմանազատման աշխատանք տեղի ունենալ, այդքան էլ ճիշտ չէ»: Գառնիկ Դանիելյանն արձագանքեց՝ ընդգծելով․ «Այնքան ակնհայտ է, որ ականազերծման աշխատանքները կատարվում են, և այդ ընթացքում նաև դժբախտ պատահարներ էլ են տեղի ունենում, այնպես չի, որ ես մեծ գաղտնիք եմ բացահայտում․․․ Ուզում եմ իմանալ՝ ինչո՞ւ է այդ տարածքում կատարվում ականազերծում, եթե սահմանազատում այդտեղ չի կատարվելու»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
