Հակակոռուպցիոն կոմիտեն «ռեյդի» է դուրս եկել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Հակակոռուպցիոն կոմիտեն վերջին շրջանում «ռեյդի» է դուրս եկել։ Օրումեջ ձերբակալություններ են, հիմնականում՝ կաշառք ստանալու մեղադրանքով։ Մայիսի 2-ին ձերբակալել էին 2 անձի, որոնցից մեկը ՊԵԿ տեսուչ էր։ Նույն օրը կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալվել էր Արտաշատի ՄՌՈՒ-ի աշխատակից, ավելի վաղ՝ դատարան էին ներխուժել և բերման ենթարկել դատավոր Արտուշ Գաբրիելյանին, ապա ԲԴԽ-ից թույլտվություն ստանալուց հետո կաշառքի մեղադրանքով նրան կալանավորեցին։
Մի քանի օր առաջ էլ Սննդի անվտանգության տեսչական մարմնի պետ Արմեն Դանիելյանին և ՍԱՏՄ մի քանի այլ աշխատակիցների կալանավորեցին՝ բենզինի և պարգևավճարների յուրացման մեղադրանքով։ Վերջին դեպքը երեկ էր՝ մայիսի 7-ին․ ոստիկանության Էջմիածնի բաժնի 9 ոստիկան ձերբակալվեց՝ հանցագործության դեպքը թաքցնելու համար։ Ձերբակալվածների թվում էր նաև բարձրաստիճան պաշտոնյա։
Դեպքը վերաբերում էր ծեծկռտուքին։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրն ասում է՝ իրավապահների այս «ռեյդը» պայմանավորված է առաջիկա ընտրություններով։ Իշխանությունն արդեն սկսել է քարոզարշավը՝ ակտիվացրել է իրավապահ մարմիններին՝ հանրությանը ցույց տալու, որ պայքարում են կոռուպցիայի դեմ և ոչ մեկին չեն խնայում։ Հակակոռուպցիոնին հանձնարարվել է՝ բացահայտել, դատական իշխանությանը՝ համատարած կալանքի սանկցիաներ տալ կաշառք վերցրած չինովնիկներին եւ խախտում թույլ տված դատավորներին»։

«Իր խոսույթով չի տարբերվում թուրքերից»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
2013:48
«Դուք այս ամբիոնից ունեցաք ֆաշիստական ելույթ»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
3413:36
«Դուք ձեր էությամբ ՀՀՇ-ական եք եղել ու դրանից սերված՝ ՔՊ-ական»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
4313:24
«Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը»․ Արման Եղոյան (տեսանյութ)
4513:12
«Սարսափում եմ պատկերացնել, թե սրանք մեր գերիների մասին ինչ են բանակցում»․ Արմեն Եղիազարյան
5312:54
«Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
5612:42
Վահագն Խաչատուրյանը լրագրողներին խնդրել է դուրս գալ Հոգաբարձուների խորհրդի նիստից (տեսանյութ)
6012:24
«ԵՄ-ն հետագայում կարող է Հայաստանից պահանջել միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ»․ Եվրոխորհրդարանի պատգամավոր
10411:49